HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսն ընդունեց Մխիթարյան վարժարանի և Համազգային ճեմարանի սաներին

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի և Ավստրալիայի Համազգային «Արշակ և Սոֆի Գոլսդն» ճեմարանի սաներին:

Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց Արգենտինայի և Ավստրալիայի հայկական դպրոցների սաներին` նշելով, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել ամեն տարի Հայաստան և Մայր Աթոռ ուխտագնացություն կազմակերպելը:

Իր խոսքում Նորին Սրբությունը սփյուռքահայ երիտասարդների կյանքում կարևորեց Հայրենիք այցելությունների դերակատարությունը, քանի որ դրանց շնորհիվ հայորդիները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, իրենց աչքերով տեսնում հոգևոր-ազգային այն արժեքները, որոնց մասին սովորել են դպրոցում: Ամենայն հայոց Հայրապետի համոզմամբ` հայրենի արժեքների հետ անմիջական հաղորդակցությունը ամրացնում է սաների ազգային ոգին, գիտակցությունն ու նախանձախնդրությունը` շարունակելու ապրել որպես հայ ազգի զավակ:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց  երկու դպրոցների մանկավարժներին, հոգաբարձուներին և ղեկավարներին` հաստատություններում կրթության որակը բարձր պահելու նախանձախնդրության և սաներին հայեցի դաստիարակելու համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter