HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի ներկայացուցիչները՝ Հայաստանում

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի (Մինեսոթա, ԱՄՆ) նախագահ հայր Դենիս Դիսին և հոգաբարձուների խորհրդի անդամներին:

Հանդիպման ընթացքում ողջունելով «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի ներկայացուցչական խմբի այցը Հայաստան` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց համալսարանի տնօրինությանը և հոգաբարձուներին կրթական ոլորտում կարևոր և պատասխանատու առաքելություն ստանձնելու համար:

Ամենայն հայոց կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և համալսարանի միջև Գաֆեսճյան ընտանիքի ջանքերի շնորհիվ ձևավորված սերտ համագործակցության առիթով, որի արդյունքում Մայր Աթոռի երկու միաբաններ առիթ են ունեցել իրենց ուսումնառությունը շարունակելու «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանում: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ  վերջին տասնամյակում տարբեր եկեղեցիների աջակցությամբ Մայր Աթոռից շուրջ քառասուն եկեղեցականներ կրթություն են ստացել արտերկրի համալսարաններում և բարձրագույն կրթական հոգևոր հաստատություններում` մասնագիտանալով կրոնական-աստվածաբանական տարբեր առարկաների մեջ:

Իր խոսքում «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահն ուրախություն հայտնեց համալսարանում հայ եկեղեցականների ուսումնառության առիթով` վստահեցնելով, որ համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ ապագային ավելի կզորանա:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter