HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ատրճանակ են գտել

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծառայողական քննություն կանցկացվի

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից  ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում   իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:

ՀՀ արդարադատության նախարարի նույն հրամանով ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները:  Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոենակատար է նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը:

Նախարարի հրամանով ծառայողական քննության կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դրվել է  ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի վրա:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծառայողական քննություն կանցկացվի

ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների  ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում

«ԻԺ-78-8» մակնիշի գազային ատրճանակ է հայտնաբերվել, կազմվել է արձանագրություն: Հիմք ընդունելով ուսումնասիրությունների վերաբերյալ տեսչության պետ Նորայր Փանոսյանի  զեկուցագիրը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի  18-ին  հրաման է արձակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  ծառայողական քննություն  նշանակվելու մասին:

Կարգապահական տույժ եւ խիստ նկատողություն՝ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների երեք աշխատակիցների նկատմամբ 

ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության  կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները և անցկացված ծառայողական քննության  արդյունքներով ներկայացրած եզրակացությունները հիմք ընդունելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրամաններ է արձակել` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մհեր Սանամյանի, «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ (ճաշարանի վարիչ) Խաչատուր Միսկարյանի և նույն բաժնի կրտսեր մասնագետ (պահեստապետ) Գրիգոր Սարգսյանի նկատմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter