HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեփական դստեր բռնաբարության մեջ կասկածվողն ազատության մեջ է

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 31-ին Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին Վ.Գ.-ն հաղորդում է տվել, որ իբրև ամուսինը՝ 45-ամյա Վ.Տ.-ն, սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 14-ամյա Ա.Տ.-ի հետ, որի պատճառով վերջինս հղիացել է:

Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ ոստիկանությունը փնտրում է Վ.Տ.-ին, ինչը Գորիսի ոստիկանության բաժնի պետ Սևադա Առաքելյանը հերքեց մամուլում՝ նշելով, որ «օպերատիվ կարգով ճշտվել է նրա գտնվելու վայրը: Վ.Տ.-ին բերման են ենթարկել ու ներկայացրել քննության»:

Երկու օր Վ.Տ.-ն գտնվել է ոստիկանությունում, իսկ երեկ երեկոյան նրան ազատ են արձակել: Վ.Գ.-ն «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ լսելով ամուսնու ազատության մասին` ինքը նրան գտել է ազգականներից մեկի տանը և փորձել ծեծել նրան: Ամուսինը փախուստի է դիմել: Վ.Գ.-ն դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ ինքն ու երկու դուստրերը վախենում են, որ ամուսինը կարող է վնասել իրենց, սակայն ոստիկանությունից հանգստացրել են՝ ասելով, որ նա հսկողության տակ է:

Վ.Գ.-ն նաև պատմեց, որ աղջիկը մինչ այժմ որևէ բժշկական փորձաքննության չի ենթարկվել, հղիությունը դեռ չի ընդհատվել, և, նրա խոսքով, աղջնակն անընդհատ վախի մեջ է, ասում է, որ միևնույն է, ինքնասպանություն է գործելու:

Վ.Գ.-ն նշում է, որ Վ.Տ.-ի մոտ ազգականը ոստիկանության Գորիսի բաժնում քննիչ է, և, ըստ նրա, ամուսինն ազատ է արձակվել վերջինիս հովանավորությամբ, ուստի՝ ինքը «պատրաստվում է իր բողոքը ներկայացնել ավելի բարձր ատյաններ»:

Լ .Կարապետյան

Մեկնաբանություններ (4)

GAY
NMAN HOR@ PITI GNDAKAHAREL MIAYN GORCI PAKMAN MASIN XOSQ LINEL CHI KAROX UXXAKI
Gohar
Voch mi kerp gorc@ chpetq e pakvi,na petq e gone ir hogu handartutyan hamar da ani,xndrum em ogneq axjkan amen inchov,,,inch mexq uni vor nmanatip debil,himar,antash turqi serer kan Hayastanum?
Soso
Husahatvac majry erexajin erevan e tarel, asum en inch vor kazmakerputjun xostacel e ajakcel, bajc irakanum na hamozvac e vor Gorisum gorcy pakelu en, uzum e Erevanum dimel
Mard
Ete es amen inche jishta, apa vonts karelia handurjel nmanatip ararke ev pahel kam azatel nman kendanun.petk e patjel naev barekamin, tsuyts tvek drants nkarnere togh azge imana. ete azatutyan mej e uremn karogh e paxnel u inch imanank te inch kara mer erekheki het anel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter