HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարը հանձնարարել է խստացնել դեղերի շուկայի նկատմամբ հսկողությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է  ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», հանդիպել կոլեկտիվի հետ։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական և կադրային հագեցվածությանը: Դերենիկ Դումանյանը կարևորել է դեղերի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակաբար հզորացնել  տեխնոլոգիական և կադրային  հագեցվածությունը, ուղեժացնել ներքին վերահսկողության մեխանիզմները: 

Կենտրոնի մասնագետների առջև  նախարարը խնդիր է դրել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն ներկրվող դեղերի նկատմամբ` դրանց անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպես նաև հետամուտ լինել կեղծ, ժամկետանց և չգրանցված դեղերի ներմուծման կանխմանը: 

ՀՀ ԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter