Այրվել է Գյումրիի «Պուրակ» թխվածքի արտադրամասը
Երեկ` ժամը 21.12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրիի «Հաղթանակ» զբոսայգու մոտ գտնվող քաղցրավենիքի խանութում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.43-ին, մարվել՝ 01.10-ին:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ ամբողջությամբ այրվել է Մայակովսկու 88 հասցեում գտնվող Վ. Մարտիրոսյանին պատկանող «Պուրակ» թխվածքի արտադրամասը գույքով' մոտ 400 քմ մակերեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել