Հայաստանը պարտվեց
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի` Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների պատասխան հանդիպումը` 3:1 հաշվով:
Առաջին խաղակեսի 25-րդ րոպեին Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը և հաջորդ րոպեին պատասխան գնդակ ընդունեց իր դարպասում:
Երկրորդ խաղակեսին ռուսները ևս մեկ գոլ խփեցին, իսկ երրորդ գնդակը Հայաստանի հավաքականի դարպաս մտավ 11 մետրանոցի հետևանքով:
Հայաստանի հավաքականը փորձեց կրճատել հաշիվը երկրորդ խաղակեսի վերջում, սակայն Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակը մրցավարը չհաշվեց` խաղից դուրս վիճակ արձանագրելով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել