
Վարդենիսի հոգեբուժարանով կզբաղվի վարչապետի վերահսկողական ծառայությունը
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը սկսել է զբաղվել Վարդենիսի հոգեբուժարանի մասին «Հետքի» հրապարակած փաստերով: Վերահսկողական ծառայության աշխատակիցները այսօր մեկնել են Վարդենիս` տեղում խնդիրը ուսումնասիրելու:
Վերահսկողական ծառայության խնդրանքով «Հետքը» Ներքին Շորժայում նկարահանած տեսանյութերը տրամադրել է նրանց:
Նշենք, որ «Հետքի» հրապարակումից հետո հիվանդներին Ներքին Շորժայից տեղափոխել են տուն-ինտերնատ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել