«Հրապարակ». Գագոն գնացել-եկել, ծամծմել է
Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ գագիկ ծառուկյանի ջրերն այնքան էլ նույն առվով չեն հոսում, եւ վերջին շրջանում Ծառուկյանն անկանխատեսելի է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ Ռոբերտ Քոչարյանի համար:
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Սերժ Սարգսյանին պաշտպանելու նախորդ տարվա հուշագիրը ստորագրելուն Քոչարյանը դեմ է եղել, Գագոն գնացել-եկել, ծամծմել է, հետո էլ ասել է, որ ստորագրելու է, Քոչարյանն էլ նետել է` քանի որ ինքնուրույն ես որոշումները կայացնում, ինքդ էլ որոշի` ոնց ուզում ես:
Քոչարյանի թիմում կարծում են, որ Ծառուկյանը միտումնավոր է նման բաներ անում, որպեսզի ինքնուրույնություն ձեռք բերի: Իսկ իրականում նրա վրա մեծ է խնամու` Հովիկի ազդեցությունը, ինչն էլ ահավոր «նյարդայնացնում» է Քոչարյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել