«Հայկական ժամանակ». ախպեր տղերք են
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, ըստ քրգործի նյութերի, հունիսի 17-ին ռեստորանի ավտոկայանատեղիում ռազմաբժիշկներին ծեծողներից մեկն է:
Ըստ քրգործի` Նորայր Հայրապետյանը ռազմաբժիշկներին ծեծելու ողջ ընթացքում պարբերաբար զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի պետ Աշոտ Անջոյանին: Լուսանկարի հրապարակումից հետո մի քանի քաղաքացիներ զանգահարեցին խմբագրություն և տեղեկացրին, որ Նորայր Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանի ամենամտրեիմ թինապահն էր և միշտ եղել է նրա կողքին, նույնիսկ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ մշտապես ուղեկցել է նրան: Եվ այնքան «անբաժան» են եղել երկու Հայրապետյանները, որ նույնիսկ ասում են` միայն ազգանվակիցներ չեն, այլև ազգականներ են: Այս տեղեկությունից հետևում է, որ Նորայր Հայրապետյանը հունիսի 17-ին ռազմաբժիշկների հարցերը լուծելու համար «Հարսնաքարի» ավտոկայանատեղի է եկել անմիջապես իր շեֆի կողքից: Ու անհավանական է թվում, որ շեֆը չի իմացել, թե ուր և ինչու է գնում իր ամենամտերիմ թիկնապահը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել