HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը նոր պարտիա է սկսել

Ողջ քաղաքական դաշտը շարունակում է քննարկել Սերժ Սարգսյանի` կառավարության հետ հանդիպման ժամանակ հնչեցրած ելույթր: Մասնավորապես` խոսակցություններ կան, որ այդ նիստը բավականին ծանր է տարել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ում Սերժ Սարգսյանը բոլորի ներկայությամբ դիմել է «Դերո» անունով` նրան խիստ հայացքով կոչ-հորղորներ անելով: Եվ սա այն դեպքում, երբ Դերենիկ Դումանյանր դեռ նոր է ստանձնել նախարարի աթոռը, և շատ մեծ ցանկության դեպքում անգամ հասցրած չէր լինի «խոշորագույն հանցագործություններ» իրականացնել: Իսկ Սերժ Սարգսյանը նրան հրապարակային կշտամբելով` ընդամենը կանխորոշել է Դումանյանի ապագան. Դումանյանին այլևս պետական կառավարման համակարգում որևէ մեկը չի կարող այսքանից հետո լուրջ ընդունել: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը նրան «Դերոյով» դիմելով` վերջակետ է դրել Դերոյի` կայանալու իմաստով նախարար դառնալու բոլոր հնարավորություններին: Այդ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը անունով չի դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերին: Այսինքն` վարչապետի «թայֆին» չհանդգնեց մեդադրել ինչ-որ բաներում: Փոխարենը Սերժ Սարգսյանը անունով դիմեց և կշտամբեց նրանց, ում ինքն է նախարար դարձրել, այդ թվում` Դերենիկ Դումանյանին, Գագիկ Բեգլարյանին, Սեյրան Օհանյանին:

Ի՞նչ է սա նշանակում, և ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հեռու խաղում Տիգրան Սարգսյանի թիմից` դժվար է ասել: Չնայած կարելի է ենթադրել` Սերժ Սարգսյանը առանձնապես լուրջ չի ընդանում Սարգսյանի թիմին, և երկրի տնտեսությունր տապալած «ջահելներից» առանձնապես ակնկալիքներ չունի: Կամ` նա որոշել է նախագահական ընտրություններին գնալ առանց վարչապետի փոփոխության, և ուրեմն` աոանց այդ էլ խիստ խոցելի Տիգրան Սարգսյանին պետք չէ մեկ անգամ ևս հրապարակային փչացնել նրա թիմին վարկաբեկելու ճանապարհով: Սերժ Սարգսյանի` Տիգրան Սարգսյանի մարդկանց չքննադատելու քայլը քաղաքական դաշտում նոր իրավիճակ է ստեղծել, որոնք նոր մոտեցումներ ու խմբագրումներ են ենթադրում: Հենց սրանով պայմանավորված է, որ հայաստանյան քաղաքական դաշտը տագնապով սպասում է զարգացումներին` ում, երբ և ինչպես «կքցի» Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություններ (2)

XXX
Deroi vra e jxaynacel qani vor Deroi txan er minchev vergers naxararutian Cragreri Irakanacman Grasenyaki tnoren@, ov uzum er irakanacnel INSULINI gnum@. Iisk Gnumneri Ajakcman Kentroni tnorenin hanecin vor Transporti naxarar Beglaryan@ Hiusis Harav cragrov naxatesvac gnumneri hamar gumarnerum amen inch parz lini Tikoi OTKATNERI hamar. Aydpes irakan OTKATI chap@ parz e darnwum. JOXOVURD SA SHOW E!!!!!!!!!!!!!!! CHAVATAQ SRANC HERTAKAN STIN!!
Դարդ-անելի
Է՛հ, նախագահ, նախագահ..., այն, ինչ մենք այսօր ենք զգում մեր մաշկի վրա, վաղը Դուք և Ձեր նախարարներն ու թիմակիցներն են զգալու, ավելի ցավոտ։ Բարի անուն թողնելը ու լավ գործի անմահ լինելը դուրս է եկել մոդայից, սերունդներին դա այլևս պետք չէ, որովհետև դաստիարակության ներկայիս մեթոդները ռոբոտաշինության սկզբունքների հիմքերի վրա են դրված։ Ամեն բան արհեստական՝ անգամ մարդու ստեղծումը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter