«Ժողովուրդ».բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալի վրա
Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա և փորձել այն սիրտը մտցնել: Թերթի տեղեկություններով' Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել և վնասել է Արտակի ձեռքը:
Սակայն ՔԿՀ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեց 'ասելով. ««Նուբարաշեն»-ում նման բան չի եղել»: Մինչդեռ թերթի աղբյուրները վստահեցնում են, որ չի բացառվում' կատարվածն առնչություն ունի «Գորիս» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մարեկ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ:
Բանն այն է, որ Մարեկ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման' դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա հարազատներից կաշառք տալու պատրվակով խարդախությամբ 4000 դոլար հափշտակելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել