HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավական հավկուրություն, թե խամաճիկների թատրոն

Ամեն անգամ, երբ ուզում եմ ինչ-որ բան գրել դատարան-դատախազություն «ոխերիմ բարեկամների» փոխհարաբերությունների մասին, ինձ հարց եմ տալիս` ինչն է փոխվելու իմ կամ մյուսի գրելուց կամ չգրելուց: Ցավոտ հարց է: Այդպես մտածում ես քաղցկեղով հիվանդ հարազատի մասին, որին այլևս ոչինչ չի օգնում, չնայած որ դու անում ես ամեն հնարավորը գոնե նրա կյանքը մեկ-երկու օրով երկարացնելու համար: Բայց չէ որ մեր պետությունը հիվանդ չէ, էն էլ քաղցկեղով, չէ որ մենք իբր թե իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն ենք կառուցում: Իբր թե… :  

Եվրոպական արժեքներից ինտեգրում ենք միայն խարամը`ոսկին վանելով մեզանից հեռու,  և այսպես անկման աստիճաններով գլորվում ենք չգիտեմ, թե ուր: Հասել ենք այնտեղ,  որ «Պետական կարիքների զոհեր» հ/կ է ստեղծվել, որի անհրաժեշտությունն, իրոք, կա: Չէ որ պետության կարիքների համար մատաղացու գառներ են հարկավոր, որոնց զոհաբերելով` մի խումբ պետական պաշտոնյաներ արտասահմանյան բանկերում սառեցրած գումարներ կունենան, նրանց երեխաները կրթություն կստանան եվրոպաներում, սիրուհիները ճարպկորեն ձեռք կբերեն անշարժ և շարժական գույք, իսկ խեղճ գառների գլխին կարմիր բանտ /ժապավեն/  կկապեն, որը ծիսական արարողակարգի հետ ոչ մի կապ չի ունենա, այլ  որպես հույսի նշան, իբր թե այսօր -վաղը կունենաս քո տունը, կամ նյութական ու բարոյական վնասի հատուցում կստանաս, և կամ անմեղ դատապարտվածը կհայտնվի ազատության մեջ: Դատարկ խոսքեր, սին հույսեր: Քանի քանիսն այդպես  հուսահատվել ու հեռացել են երկրից: Քանի քանիսն են եկել երկիր, որ ինչ-որ գործ անեն, շենացնեն Հայաստանը, ապրեն հայրենիքում, բայց չէ…հեռացել են:

Այս էլ քանի տարի իբր դատաիրավական բարեփոխումներ ենք իրականացնում: Միևնույնն է, ոչինչ չի ստացվում.  այդ համակարգում աշխատում են մարդիկ, որոնց նախաճաշը բաղկացած է քծնանքից և ծուռ ողնաշարից, ճաշը`իրավական անգրագիտությունից, իսկ ընթրիքը` փողի հանդեպ ունեցած մոլուցքից: Իհարկե, բոլորը չէ, որ այդ ճաշացանկով են սնվում: Կան նաև շատ արժանավորներ, որոնց ներկայությունը, մասնագիտական գիտելիքների կարողությունը, մարդկային հատկանիշները ոգևորում են քեզ, և թվում է թե ուր որ է այդ համակարգը կկայանա, բայց չէ… այս վերջիններն էլ նրանց նման ինքնուրույն քայլել չեն կարող: Շնչելու և արտաշնչելու համար անգամ նրանք սպասում են վերևների «դաբրոյին», ինչպես խամաճիկների թատրոնում տիկնիկն է «սպասում» իրեն խաղացնող դերասանին:

Այս է մեր դատաիրավական համակարգը: Այստեղ մարդկանց արդար պահանջները բախվում են համակարգի սառը պատերին ու փշրվում: Այդ պահանջների մեջ որդեկորույս մայրերի անափ վիշտ կա, խարդախների զոհերի անզորություն, նորանշանակ սպային քավության նոխազ չդարձնելու արդար պահանջ, հազարավոր մարդկանց իրավունքների ոտնահարում:

Թե լրագրողական, թե փաստաբանական պրակտիկայում բացառիկ դեպքերի եմ հանդիպել, երբ դատարանը ասենք, օրինակ, քննիչից պահանջում է ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմնավոր ապացույցներ: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը «Մանսուրն ընդդեմ Թուրքիայի գործով» 08.06.1995 թվականի վճռում  նշել է, որ «Ազգային  դատարանը  բազմիցս հաստատել է կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը, անփոփոխ օգտագործելով նույնանման  ձևակերպումները, հաճախ առանց գործի հետագա որևէ ուսումնասիրության: Դատավորն ինքնաբերաբար հաստատել է իրավապահ մարմինների միջնորդությունները` չկատարելով ինքնուրույն բծախնդիր աշխատանք»:

 Հայաստանում գրեթե ամեն օր դատավորները հաստատում են իրավապահ մարմինների միջնորդությունները` խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջները, որոնց մասին բարձրաձայնում են քաղաքացիները, փաստաբանները, բայց սայլը տեղից չի շարժվում:

Չեմ ուզում խոսքս ծարաբեռնել իրավական բառամթերքով և վերլուծություններով, պարզ ասեմ, որ յուրաքանչյուրս պետք է ձգտենք ինքնամաքրման, որպեսզի բարեփոխվի դատաիրավական համակարգը, որպեսզի ունենանք կանխատեսելի դատարաններ և քաղաքացիական արիություն դրսևորող դատավորներ, որոնք արդարացի դատական ակտ կայացնելիս վախ կամ  մտահոգություն չունենան, որ վաղը կամ մյուս օրը կդառնան գործազուրկ: 

Անահիտ Հովհաննիսյան
փաստաբան

Մեկնաբանություններ (15)

Gayane
Es dzer het liovin hamamit em ev kisum em dzer mtahogutyunner@
hasmik
Ուշագրավ է և ցանկալի, որ նմանօրինակ հրապարակումները շարունակական լինեն և միտված լինեն հարցեր լուծելու:
Էլիզա
Ուշագրավ է :
karen
http://tert.am/am/news/2012/09/26/bant/
Լուիզա
Հետաքրքիր է Ձեր ուղղվածությունը:
Ani Muradyan
Hargeli Anahit, hodvac@ kardaluc heto anmijapes hisheci dra skzbum dzer koxmic trvac harc@: Ամեն անգամ, երբ ուզում եմ ինչ-որ բան գրել դատարան-դատախազություն «ոխերիմ բարեկամների» փոխհարաբերությունների մասին, ինձ հարց եմ տալիս` ինչն է փոխվելու իմ կամ մյուսի գրելուց կամ չգրելուց: Amgam ete vochinch el chpoxvi shat karevor e dzer koxmic arvac hishecumn ays xndri masin, vor@ cavoq srti arka e voch miayn datakan hamakargum ayl amenureq .... usti shnorhakalutyun hishecman u stapecman hamar ....
Աստղիկ
Որ երևույթը կա, գիտեն բոլորը, բայց բոլորս էլ պետք է իմանանք, որ այդ երևույթի գոյության համար ինչ որ տեղ, ինչ որ չափով մեր մեղքի բաժինն ունենք նաև յուրաքանչյուրս, նշանակում է լավ չենք պայքարում, կամ էլ դրա գոյությունը ինչ որ տեղ ձեռնտու է գուցե մեզանից շատերին:
Նարինե
Վաղուց նման բովանդակալից և նման գրագետ ու ուրույն ոճով գրված հոդված չէի կարդացել: Շնորհակալ եմ: Եվ այո, յուրաքանչյուրս պետք է ձգտենք ինքնամաքրման...ամեն ինչ մեզնից է կախված: Մենք ունենք այնպիսի պետություն, այնպիսի դատաիրավական համակարգ, որին արժանի ենք:
Petros
Inqs koxmnakic em ayn tesaketin ,vor anhat@ unak che heghashrjumner anelu,,sakayn karcum em ,vor ete xndir@ bardzradzaynvum e aynpisi mardkanc koxmic, inchpisin duq eq (inchqanov vor karoxaca dzer mtacelakerpic entadrel ),, ev ete khndrov anhangstacoxner@ gone pordzen hamacanci hnaravorutyunneric ogtvelov massayakanacnel ev hanrayin ushadrutyan@ nerkayacnel aysoisi bnuyti harcer apa husov em i verjo voroshaki ardyunq kunenanq, shnorhakalutyun graget matucman hamar
Shushan
Iravakan hamakargum bazmics arnchvel em taratesak khndirneri,,inqs mec hiastaputyun em aprum tesnelov hamakargum arka terutyunner@ ,,,ardaracioren kisum em dzer [email protected] ,vor arjanavorner@ kgtnen irenc tex@ ev hstakecumnmer kmtcnen ayd volortum
Առ թուր
Ես` որպես իրավական համակարգի աշխատակից ողջունում եմ Ձեր կողմից ներկայացված հոդվածը:Ցանկանում եմ ,որպեսզի այս հոդվածը ծառայի իր նպատակին:Հուսով եմ `մեր երկիրը կդառնա իրավական , ինքնիշխան,սոցիալական երկիր:Շնորհակալություն...
Aper
Inqs erbek shpvac chkai iravakan bnagavari het , mec harganq u vax unei! bayc et amen@ veracvec poshineri erb andzamb akanates dara te inchi en veracvum datavorner@, dataxazner@ dati jamanak !nranq nmanvum em xaxaliqi inch@ ush te shut den en qcelu u et xaxaliq@ ete hima haskana te inchqan karevor karox e darnal ir ir erkri hamar, karox e naev aranc tiroj mna ir dirqum ev vor karoxe apacucel vor inq@ sepakan karciqel uni u voch te miain hraman katarox e ay et jamanak mer petutyun@ kdarna poqr inch ardar ev mardik ktesnen voch miayn datavor dataxaz ayl naev mardu ktesnen nstac datavori ,dataxazi atorin!!!
Գուրգեն
Կիսում եմ Ձեր մտահոգությունը: Անկեղծ ասած այսօր այդ մասին բարձրաձայնելը նույնիսկ հերոսություն է: Ամենակարևորը չպետք է ջայլամի քաղաքականություն վարել: Պայքարել է պետք և հնարավորինս գործուն մեթոդներով:
AAA
Axr inch inqnamaqrum? Gone patkeracnum eq te kani tasnyak tariner en harkavor? yete husners dnenq miayn dra vra.Krknum eq naxararneri xosqere. Irenq vochinch chanen u mexadren joxovrdin.Heqiat patmelov jamanak en shahum. Inchu cheq grum naxarari chgoyutyan masin? vaxenum eq?
Սուրեն
100 տոկոսով համաձայն եմ ձեզ հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter