HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնագրային նոր բաժանմունք՝ Արաբկիրում

ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների առաջնահերթություններից է անձնագրային բաժին-բաժանմունքների արդիականացումը, ինչն ուղղված է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Այս ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 20-ին շահագործման հանձնվեց
Անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքը:
Բացման արարողությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ' ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը եւ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, այլ պաշտոնատար անձինք, թաղամասի բնակիչներ:

Արթուր Օսիկյանը բաժանմունքի շահագործման կապակցությամբ շնորհավորեց ներկաներին:
Շենքային եւ տեխնիկական պայմանները, որ ունեցել էր բաժանմունքը տարիներ շարունակ, պետք է որ հարուցեին թե՛ ծառայողների ու քաղաքացիների դժգոհությունը, թե՛ վայելուչ ու բարեկիրթ սպասարկման սպասումը:

«Այսօր իրավիճակն արմատապես այլ է: Բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմանները քաղաքացիների որակյալ սպասարկման համար, գործում է տեսադիտարկման ու վերահսկման համակարգ, միջոցներ են ձեռնարկվել հերթերը բացառելու ուղղությամբ, հնարավորություններ են նախատեսված նաև կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման համար:

Նորաբաց բաժանմունքում առաջին քաղաքացուն անձնագիր տրամադրելուց հետո սկսվեց առաջին աշխատանքային օրը նոր պայմաններում, իսկ առջևում հերթական անձնագրային բաժանմունքների բացումն է ոչ միայն Երևանում, այլև հանրապետության այլ քաղաքներում:
Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ծրագրի իրականացումը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter