HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կպարզեցվի վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը

Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` գործադիրը այսօրվա նիստում հնարավորինս պարզեցրել, թափանցիկ է դարձրել վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու, վկայական տալու գործընթացը։

Որոշման համաձայն` քաղաքացին այլևս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը հանձնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին։

Վարորդական վկայական ունեցող անձը որևէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլևս չի հանձնելու տեսական քննություն։

Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վկայական փոխանակելիս, կորած վկայականի կրկնօրինակը տրամադրելիս քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր։

Որոշման համաձայն` գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը, կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում։ Վերացվում են նաև մի շարք այլ պահանջներ, ինչի շնորհիվ վկայական ստանալու գործընթացը կդառնա առավել թափանցիկ։ 

Մեկնաբանություններ (1)

ASR
Փոխանակ ավելի խստացնեն քննությունները, որ ամեն մի պատահական մարդ մարդկանց կյանքի հետ չխաղա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter