Կառավարությունը դեմ է արտահայտվել Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենքի փոփոխություններին
Գործադիրը քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Հավաստելով, որ նվազագույն աշխատավարձի առաջարկվող բարձրացումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, կառավարությունը միաժամանակ եզրակացնում է, որ նվազագույն աշխատավարձի մեծությունը և կիրարկման ժամկետը լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն։
Նիստում քննարկվել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Իր պարզաբանումները ներկայացնելով օրենքի նախագծի տեղեկանք-հիմնավորման վերաբերյալ, կառավարությունը նպատակահարմար է համարում հանքարդյունահանման ոլորտի հարկման համակարգի առաջարկվող փոփոխությունները քննարկել արդեն իսկ ներդրված հարկման համակարգի կիրառման առաջին արդյունքների (2012 թ. արդյունքով` 2013 թվականին) վերլուծության հիման վրա, և դեմ է արտահայտվում ներկայացված օրինագծի ընդունմանը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել