HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի «JATA» միջազգային զբոսաշրջային ֆորումին

Սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA» միջազգային զբոսաշրջային ֆորումին:

«Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter