HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարվա լավագույն ուսուցիչն ու դաստիարակը ավտոմեքենա կստանան

«Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը, որն անցկացրել են ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Այս տարի մրցույթներին մասնակցում էր 34 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» և «Տարվա լավագույն դաստիարակը»: Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառման ընթացքում: «Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ վաստակաշատ մանկավարժներին` պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում այս տարի սահմանվել են հետևյալ անվանակարգերը`

• «Նվիրում երեխաներին»,
• «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
• «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»:

«Տարվա լավագույն տնօրեն»  մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը` 

• «Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
• «Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
• «Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգեր`

• «Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
• «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
• «Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter