Օդանավակայանը վերականգնել է «Արմավիա»-ի չվերթները մինչև սեպտեմբերի 24-ը
Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում եւ չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, ուղեւորների շահից ելնելով, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել «Արմավիայի» չվերթերի սպասարկումը:
Չվերթերի սպասարկումը կդադարեցվի երկուշաբթի` սեպտեմբերի 24-ին, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ: Այս մասին հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել