HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Սմբատ Հակոբյան. «Ռուբեն Հայրապետյանը մասնակցել է Արցախի հերոսամարտին»

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը 88-ի շարժմանը մասնակցել է առաջին իսկ օրերից: Եղել է Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: Սումգայիթյան դեպքերից հետո մի խումբ նվիրյալների հետ ձևավորեց առաջին մարտական ջոկատներից մեկն ու մասնակցեց ազատամարտին: Հետագայում ջոկատի մեջ ընդգրկվեցին նաև աֆղանական պատերազմի վետերանները, և ջոկատը դարձավ, կարելի է ասել, հատուկ հանձնարարություններ կատարող զինվորական միավոր: Ջոկատը, սկսելով Զանգեզուրում ու Նոյեմբերյանում տեղի ունեցող մարտական գործողություններից, հասավ մինչև Ղարաբաղյան կռվի ամենաթեժ կետերը:

Սմբատ Հակոբյանը եղել է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի անվտանգության հարցերով օգնականը: Իսկ մինչև 2001 թ. աշխատել է ՀՀ զինված ուժերում: Պահեստի գնդապետ է:

«Նուվել դ'Արմենի Մագազին» ֆրանսիական պարբերականին տված իր աղմկահարույց հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը, մատնացույց անելով Սմբատ Հակոբյանին, նշել էր, որ Ղարաբաղյան պատերազմին մասնակցել է` կռվելով նրա ջոկատում: Այդ առթիվ մենք մեր հարցերն ուղղեցինք Սմբատ Հակոբյանին:

- Ռուբեն Հայրապետյանն իր աղմկահարույց հարցազրույցում ասում է, որ ինքը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Ապա ավելացնում է` գնացեք` հարցրեք Սմբատ Հակոբյանին: Մենք հարցնում ենք Ձեզ` իրո՞ք մասնակցե՞լ է:

- Ռուբեն Հայրապետյանն այն կերպարներից է, որ երբեք իր արած լավ բաների մասին չի խոսում` դրոշն առած: Ես հարյուրավոր փաստեր կարող եմ բերել, որոնց հասարակությունը տեղյակ էլ չէ: Իսկ ինչ վերաբերում է Ձեր կոնկրետ հարցին, Ռուբեն Հայրապետյանը, այո, մասնակցել է մարտական գործողություններին: Եվ ավելին է արել շատ շատերից, ովքեր այսօր շքանշաններ ունեն կամ գեներալի ուսադիրներ են կրում: Ես ասեմ. ճիշտ է, պատերազմական լուրջ գործողություններն սկսվել են 1992 թ. գարնանից, բայց ամենածանր շրջանը եղել է 1989, 1990, 1991 թթ.: Եվ նրանցից շատ շատերը, ովքեր այսօր հորինել ու լեգենդներ են դարձրել իրենց կենսագրությունները, այդ ծանր տարիներին փախել էին ռուսաստաններ կամ տնից ընդհանրապես դուրս չէին գալիս: Իսկ երբ պետությունը սկսեց կազմավորվել, և երբ արդեն հնարավոր էր նաև ինչ-որ բան փախցնել ու լցնել սեփական գրպանը, իսկույն հայտնվեցին: Ես շատ ուրախ եմ, որ Ռուբեն Հայրապետյանն այդ դասին չի պատկանում: Նա ռազմաճակատի առաջին գծում օրերով մեզ հետ մնացել ու կռվել է: Ես լուսանկարներ էլ ունեմ, տեսանյութեր էլ ունեմ, որ կարող եմ ներկայացնել:

- Հարցազրույցի մեջ ասում է, որ նաև նյութական օգնություն է ցուցաբերել պատերազմի տարիներին:

- Անշուշտ: Տարբեր գործողություններից առաջ նա ֆուռերով մթերք ու ծխախոտ է բերել ու հասցրել առաջին գիծ: Թիկունք ապահովելն էլ է կռվին մասնակցել. հո պարտադիր չէ՞, որ բոլորը ավտոմատը վերցրած կռվեն: Եթե կարողանում ես կապը պահել թիկունքի և առաջին գծի միջև, դա էլ է մասնակցություն: Եթե Գորիսից Ղափան գնացող ճանապարհի Չայզամի կոչվող հատվածով, որն անընդհատ գնդակոծության տակ էր, և որի համար են ասում` օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող անցնել, գիշերվա կեսին Հայրապետյան Ռուբենը հրանոթներ էր հասցնում առաջին գիծ, ուրիշ ինչպե՞ս կոչենք: Մի դրվագ էլ ասեմ. Խոջալուի գործողությունից հետո Քոլատակ գյուղում երկու ամիս մնացինք շրջափակման մեջ: Ոչ հաց կար, ոչ ծխախոտ: Նաև վիրավորներ ունեինք: Ռուբեն Հայրապետյանը սեփական միջոցներով ռուսական ուղղաթիռ վարձեց, բերեց իջեցրեց Քոլատակ: Ուտելիք, զենք-զինամթերք հասցրեց: Վիրավորներին էլ դուրս հանեց ու տեղափոխեց:

Այնպես որ ես շատ ուրախ եմ, որ առիթ է ընձեռվել խոսելու ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլև բազմաթիվ այլ տղաների մասին, որոնք հսկայական ներդրում ունեն այս ամենի մեջ: Նույն Ալեքսանյան Սամվելը: Էլի անուններ կարող եմ տալ:

- Սմբատ, իսկ ո՞նց եք դիտում այն փաստը, որ հայրենիքի համար նման գործեր արած մարդիկ դարձան օլիգարխներ, որոնց հասարակությունը չի կարող դրական աչքով նայել: Օլիգարխ ասելով նկատի ունեմ նաև հատուկ արտոնյալներին:

- Ես չեմ ընդունում, որ ասում են «օլիգարխ»: Դա մեր հասարակության մեջ միտումնավոր «գցված», թուղթ ու գրի պես բան է: Այս մարդիկ պարզապես գործարարներ են: Նույն Ռուբեն Հայրապետյանի օրինակով: Եթե շատերի ղեկավարության տակ գտնվող գործարանները ժամանակին թալանվեցին կամ հաստոցները վաճառվեցին որպես մետաղի ջարդոն, նա իր «դուխով» պահում էր ծխախոտի գործարանը ու 24 ժամ աշխատեցնում:

- Դա միայն Ռուբենի՞ շնորհքն էր: Բա Հրանտ Վարդանյա՞նը, բա տնօրե՞նը:

- Ես շատ լավ ճանաչում եմ Հրանտ Վարդանյանին ու գործարանի նախկին տնօրեն Լիդա Հարությունյանին, նրանց հարգում եմ որպես գործարար մարդկանց: Բայց ճշմարտությունից չխուսափենք` Ռուբեն Հայրապետյանի շնորհիվ էր, որ գործարանը պահպանվեց:

- Լավ, ինչո՞ւ հասարակությունը սկսեց չսիրել այս մարդկանց:

- Եթե հիշում եք, Շեքսպիրի «Համլետում» ասում է` ժողովուրդը սպունգ է. սեղմում ես` կեղտը բաց է թողնում, բաց ես թողնում` ինչքան կեղտ կա, հավաքում է վրան:

- Գուցե երկրում վարվող քաղաքականությո՞ւնն էր պատճառը, որ ստեղծվեց այսպիսի իրավիճակ:

- Ռուբեն Հայրապետյանին, մյուս գործարար մարդկանց այսօր վարկաբեկողներից շատերը գուցե ժամանակին ավելի մեծ հնարավորություններ ունեին. գործարաններ ունեին, այլ կարողություններ ունեին, որպեսզի հաջողությունների հասնեին: Բայց մսխեցին դրանք. գուցե կազինոներում, գուցե գործարանները ծախեցին ու տարան Ռուսաստանում բիզներսներ դրեցին: Ու չգիտեմ, թե ուրիշ ինչ արեցին: Բայց այսօր եկել են ու երկրում մնացած տղերքի մասին այլ բաներ են խոսում:

- Լավ, իսկ ինչո՞ւ են գործարարները վախ ներշնչում մարդկանց, մեղմ ասած` հասարակության համար «բոբո» են դառնում:

- Դա հասարակությունից է: Արդեն մոտ 15 տարի է, մեր հասարակության մեջ նկատվում է ցավոտ միտում. մարդկանց առաջ, ովքեր կամային բնավորություն են և կարող են շատ բան անել երկրի համար, այս հող ու ջրի համար, միտումնավոր դրվում են արգելապատնեշներ: Եվ հատուկ դարձվում են «ժողովրդի թշնամիներ»:

- Բայց նույն հարցազրույցի մեջ Ռուբեն Հայրապետյանը կրկին սպառնում է մարդկանց. էս եմ անելու նրանց, էն եմ անելու, շաքար են ստանալու իմ վախից...

- Ցավն այն է, որ մենք ազգովի դարձել ենք փոքրոգի. միայն շրջապատի վատն ենք տեսնում, լավը երբեք չենք ուզում նկատել: Մեկի ոտքը որ սայթաքեց, կարևոր չէ, թե ով է` նախագահ է, նախարար է, թե հասարակ բանվոր է, թուր ու թվանքը վերցրած հարձակվում ենք վրան: Է՜, այս դեպքում մարդն էլ բնազդով պետք է պաշտպանվի: Նույնն է, երբ գյուղովի ընկնում են առյուծի հետևից, ազատության մեջ առյուծը տեղ է փնտրում, որ փախնի-գնա: Բայց երբ տանում փակուղի են մտցնում, սկսում է պայքարել: Ես չեմ եկել Ռուբեն Հայրապետյանին արդարացնելու, ես իմ կարծիքն եմ ասում, իմ աչքի տեսածն եմ ասում: Ես նույն այդ Հայրապետյան Ռուբենին տեսել եմ, որ ականանետների կատաղի կրակի տակ ինձ զինամթերք է հասցրել: Նշանակում է` պետք է պարզենք, թե ի՞նչ պատահեց. ինչո՞ւ որոշ անհատների հակադրվեց հասարակության մի մասը: Սրանում բոլորս ենք մեղավոր:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Մեկնաբանություններ (20)

hay
Nemezi nman krvoxner@ tikunqiz martakan @nkernerin xpoxnern en yexel. Srikan amen tex el srika e. Azatamartikneri surb anuneri koxqin srikanerin dnel@ mexq e.
Tigran
Սմբատ Հակոբյանին ճանաչողները երեւի գիտեն թե նա ինչու է նման հարցազրույց տվել: Նա շատ պարտքեր ունի եւ պարտքատերերն էլ հանգիստ չեն տալիս: Իսկ նա կարո՞ղ է իր շրջապատից մեկին էլ ասի, որ տեսել է Նեմեցին կռվելիս: Ամոթ է մի նսեմացրեք կռվող տղերքին:
Մլեհ
20. rafayel, իրո՛ք ճիշտ էք 100%-ով. նոյնը կը վերաբերի 70-80-ական թուականերուն զինեալ ազգային-ազատագրական պայքարին մասնակցած սփիւռքահայերուն, որոնք ի բաց առեալ հազիւ տասնեակ մը հաշուող նուիրեալներու` Մոնթէ, Սարգիս Հացպանեան, Կարօ Քահքեճեան, Շահե Աճեմեան, Գէորգ Կիւզէլեան, Մարտիրոս Ժամկոչեան, ևայլն, և չհաշուած մի քանի դաշնակցական, Արցախեան Հերոսամարտի ընթացքին և յաջորդող տարիներուն գերադասեցին թրև գալ Երևանի փողոցներով և օգտուիլ ԱԱԾ հետ կապերէն բխող բարիքներէն ու շահաւէտ business-էն: Սերպական սփիւռքը, զորօրինակ, սերպ-պոսնական պատերազմին մասնակցեցաւ 6000 կամաւորականներէ կազմուած զօրագունդով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
«ազատամարտիկ»(17) - Նախ` ես «հնարովի» կոմենտատոր չեմ: Ի տարբերություն շատերի,ես արդեն 3 ՏԱՐԻ է,որ գրում եմ ՆՈՒՅՆ անունով ու նույն հասցեից: Երկրորդ` Ի՞նչ կարևոր է, թե որտեղից եմ գրում: Նայիր գրածիս պարունակությանը: Երրորդ` մի գուցե ԿՈՆԿՐԵՏ ասե՞ս, թե իմ որ կոմենտի որ գրածով եմ «փորձել հասարակությանը դեզինֆորմացնել ու մոլորեցնել»:Հետո` չկա այսպես կոչված 'թվացյալ ճշմարիտ միտք'. կա ճշմարիտ կամ ոչ ճշմարիտ միտք: Չորրորդ` ես հասկանում եմ,որ Հայաստանի ներկա քծնանքի ու ամեն գնով 'պտիչկա' ստանալու բարոյական մթնոլորտում ճշմարտությունը բաց ու երեսին ասողը «կասկածելի»,«չափազանց կոշտ» ու «ոչ նորմալ» է երևում:............................... ........ rafayel(20) - ճիշտ է:
rafayel
Ես չեմ հավատում նեմեցի կռվելուն,լիքը կասկածելի բաներ կան հացազրույց տվողի խոսքերի մեջ,յուրաքանչյուր պատերազմ ծնում է բավական քանակի սրիկաներ,դրանք կոչվում են ,,պատերազմի սրիկաներ,, որից լիքն է մեր շրջապատը,որոնց ձեքը ուղակի կրակն ենք ընկել,ես ինքս ապրում եմ մի գյուղում որը սահմանակից է,և պատերազմի տարիներին ամբողջ գյուղով պաշտպանում էինք գյուղի հարակից սահմանները,սակայն ճանաչում եմ մարդկանց,որ պատերաղմի մասնակցի անուն են հանել իբր մեր գյուղում կռվելու համար,այնինչ գյուղի սահմաններին կռիվ որպես այդպիսի չի եղել,գյուղը ռմբակոծում էին գրադներով,առաջին ռմբակոծության խուճապից հետո դա մեր համար սովորական բան էր,իսկ էտ գլուխգովանները տեսնելով որ վտանգավոր բան չկա հետագայում մի քանի անգամ երևացել են գյուղում,նկարվել ու հիմա երկրի մարմնին կպած ծծում են արյունը,իսկ իսկական կռվողները կամ լուռ իրենց առօրյա գործն են անում կամ էլ զոհվել են...
Dzox Pchox
Ձեր մեկնաբանությունները կարդալով հիշեցի, որը դեռևս փոքր տարիքում ընկերներով` ուշ ժամի, բակում խաղալուց մի պահ դադար էինք տալիս ու սկսում էինք հանելուկ կամ վախենալու` չեղած բաներ պատմել, օրինակ, որ ջհուդները երեխեքին գողանում են,սպանում են ու արյունից սապոն են սարքում: Մի շատ հետաքրքիր հանելուկ կար տարածված, որը իմ հասակակիցները ևս կհիշեն: Պատասխանը չեմ ասի` ակնկալելով, որ պատասխանը դուք կտաք, ինչը կտա շատ շատերի առաջ քաշած հարցին պատասխան: -Կինը արդուկ անելուց հանկարծակի ոտքով կանգնում է տան կատվի պոչին: Կատուն ցավից գալարվում է և լինելով կենդանի` բնազդաբար, հարձակվում է կնոջ վրա ու մի լավ չանգռում: Կինը վախից արդուկով հարվածում է կատվին ու լեշը փռում: Ամուսինը աշխատանքից վերադառնալով տեսնում է տանը սատկած` իր կողմից շատ սիրված կենդանուն և ճշտելուց հետո թէ ինչ է տեղի ունեցել արդուկով հարվածում է կնոջ գլխին`վերջինիս ևս սպանելով: Հասկանալով թէ ինչ է արել, ամուսինը պատուհանից ցած է նետվում ու մահանում: Բակում հորը մահացած տեսնելով միակ դուստրը արագ բարձրանում է տուն և տեսնելով, որ մայրը և կատուն ևս սպանված են վերջ է տալիս իր կյանքին ինքնասպանությամբ`լոգարանում կախվելով: Այս ամենից հետո` դէ պարզ է, գալիս է ոստիկանությունը, հարուցվում է քրեական գործ, կազմվում է մեղադրական եզրակացություն և գործը ուղարկվում է դատարան: Երկար դատական քննությունից հետո դատարանը որոշում է պատժել նրան և պատժի չափ սահմանել 10 տարի ազատազրկում:
ARTUR
xeloq Mleh jan,guce ev du iravaci es, bayc chmoranas Vazgen manukyanic harcnes te inch arec Levon@ vor himq handisacav anoreniutyunneri, vor aysor marti mek texi unecav !!!!
ազատամարտիկ
Հարգելի Հետք, հարգելով ձեր անկախությունն ու ազատ լրատվամիձջոց մնալու ձգտումը, այնուամենայնիվ կցանկանայաի ասել, որ լրատվամիջոցի գլխավոր խնդիրը հասարակության շահը պահպանելն է, այդ շահերին ծառայելը, սակայն ամեն անգամ կարդալով Մլեհ Իշխանեան, Վարազ Սյունի (Ամստերդամ) հնարովի կոմենտատորների գրածները ակնհայտ է դառնում մի բան, ես չգիտեմ որտեղից են նրանք գրում իրենց կոմենտները, վստահ եմ հայաստանից, այս մարդկանց գլխավոր խնդիրը Հհասարակությանը դեզինֆորմացնելն է, ու թվացյալ ճմարիտ մտքերով հասրակությանը մոլորեցնելը: Չէ ռուբեն հայրապետյաին պահով չեմա սում,ե թե ժամնակ ունեք, փորձեք նայել մեկ ամսվա մեջ նրանց գրածները: բոլոր այդ աղբը որ նրանք տեղադրում են, մեկ նպատռակ նի,քայքայել հասրակության բարոյական արժեքները, հուսահատության ու կործանումի զգացում առաջացնել, ըստ էության երկուսն էլ նույն ամրդն է, այս մարդիկ ապատիա են առաջցնում ընթերցողների շրջանում ևան անելանելի վիճակի զգացում: Սրանք բթացնում են անհատի հայրենք ,Հայաստան, ընտանիք, ընկերասիրություն,պետակնություն զգացումները: Ցեխ են քսում ամեն ինչին, իրականում իրենց գրում են կատարված ինչ ինչ զանցանքների, ահնցագործությունենրի ամսին, աբյց մի հատ կարդացեք միժամանակ ու համեմատեք թէ ինչ թույն են կաթիլ առ կաթիլ լցնում ընթերցողի ականջին, ճշմարտանման են դրանք բոլորը այսրոպեական ընկալմամբ, բայց կործանիչ ու վնասարար: Մի տարածեք սրանց ասած ամեն մի զառանցանքը: Նրանք կործանում են հասրակության գիտակցոթւյունը:
գագո
Համաձայն եմ, որ Արցախի համար կռվելը ոչ մի հանցանք չի արդարացնում, որ բոլորը պետք է օրենքի առջև հավասար լինեն, բայց ժողովուրդ էդ օվա ձեզ ըտենց կանոնավոր ուղղորդում որ հենց որ մի դրական բան է գրվում էդ մարդու մասին, տասնյակ անունենրով նույն մարդիկ նույն տեղից սկսում եք սևացնել, թէ այդ ամրդուն թէ գրողին: Կյանքը էդքան միագույն չի, եթե քաղաքաական խնդիր չեք լուծում, ինչի եք ըտենց սև նայում ամեն ինչին, այո, որքան էլ կիսից ճղվեք ու տարբեր բաներ գրեք, մեկա անգամ զիվորականի սպանության համար ձեր կողմից մեղսակից համարվող Հայրապետյանը ավելի դրական կերպար է, քան նա, ում միլիոններով էս արշավը սկսել եք, պապանձվեք, ու թողեք մարդիկ իրենց կարծքին ասեն, որքան էլ այն ձեզ դուր չի գլիս, և անկապ անկապ ձեր տհաս մտքի գոհարները թխելու փոխարեն, գնացեք պաշարեք քննչական մարմինենրը, ու պահանջեք որ արդար քննություն ու վճիռ կայացվի: դուք ոչ մի բանով ավելի լավը չեք հայրապետյանից ու ձեր նշած մնացած օլիգարխներից, քանի որ տեսակով նույնն եք, ուղղակի ձեր հնարավորույթյուններն են քիչ:
Լևոն
Նախկին վաստակը արդարացում չէ գործած հանցանքի համար: Ս Սարգսյանը Կամ Ռ Քոչարյանը կարող է՞ չեն կռվել... Բայց այսօրվա բարդակի համար իրանք ու բոլոր օլիգարխներն են մեղավոր ու պատասխանատու, ոչ թէ բոլորս, որովհետև գործի գլուխը իրանք են կանգնած, կապիտալն ու իշխանությունը իրանցն է: Դատարանը կպարզի.... ո՞ր դատարանը, Ուզունյանի ու Մկրտումյանի նշանակած դատարանը որ ուրիշի գույք վաճառելով ուզում են Ռ Հայրապետյան ու Ս. Ալքսանյան դառնան, թէ դրանք էլ Ղարբաղյան վերքերով թամբի վրա նստած երկիր կառավարողներ են: 20 տարի է Արդարադատություն չունենք, Սմբատ Հակոբյանը առանց թամբից իջնելու, որ մի անգամ որ դատավորին ասեց էս գրած իրավական սկզբունքը Պետության պատիվն ու արժանապատվությունն է դու որ առհամարում ես բա ուրիշներից ինչ պահանջենք: Չհամբերեցի, գրեցի, «բոլորս ենք մեղավորից» ազդվելով: Բոլորս մեղավոր չենք, դուք էլ Աստված չեք:
Մլեհ Իշխան
Լաւ կ'ըլլար որ Սմբատը գոնէ կէս-բերան դատապարտէր Հայոց Բանակի տարաբախտ բժիշկ-սպայ Վահէ Աւետեանի սպանութիւնը, Հանցաքարի Նեմեցի բորենիներուն կողմէ: Շատ կը ցաւիմ որ իրապէ՛ս նուիրեալ Սմբատ Յակոբեանը, այդպիսի լորձնաշուրթն փութաջանութեամբ կը գովաբանէ կիսագրագէտ Հանցաքարի Նեմեցին, որ ոչ-աւելի ոչ-պակաս` սովորական քրէական յանցագործ մըն է և իր բազմաթիւ յանցանքներուն համար արժանի է խստագոյն պատիժներու: Այստեղ շան գլուխը թաղուած է Մեռած Գրասենեակ Վազգէն Մանուկեանի մօտ, տրուած ըլլալով որ մեր Շարժման Սմբօն ատենօք Մանուկեանի թիկնապահն էր, իսկ Հանցաքարի Նեմեցը` Վ Մանուկեանի կոտրելիք ձեռքերով միջոցով մարդամէջ դուրս եկած և անորինական ճանապարհներով աստղաբաշխական հարստութիւն դիզած մէկը:
Aperro Boollo
Մլեհ, Նեմեցը`Ռուբեն Հայրապետյանն է, եթե չգիտես: Մեր ազգի ամենամեծ դժբախտությունը խելոք ձևանալով, բոլորին խելք սովորեցնելն է:Ինքս եմ ականատես եղել բազմիցս թէ ինչպես են հացթուխին`հաց թխելու,կոշկակարին`կոշիկ կարելու, իրավաբանին իրավագիտության դասեր տալիս: Իսկ ամենա կարևոր հատկանիշը` խաղաղ պայմաններում մարտական կեցվածք ընդունելն է: Երևի Սերժի`խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է,կողքին էիր երբ հրաման տվեց: «Մեծ խելք» պետք չէ այդքան պրիմիտիվ լինելու համար:
Մլեհ Իշխանեան
6. Dr.Artur, ոչինչով չեմ կրնար օգնել քեզի` ներվերուդ հարցով հոգեբոյժի՛ դիմէ:
Aperro Boollo
Վարազ Սյունի (Ամստերդամ) (7)-Ամբողջ աշխարհում խծկվում են`մի քիչ էլ թող մեզ մոտ խցկվեն..........................................Եթե մեր` «Արեգակնային համակարգից» դուրս գանք, ապա հստակ կտեսնենք, որ նեմեցն էն տղեն էր, որ իր կամքով մանդատը վայր դրեց, ի տարբերություն մնացած «վայր դնողների» կամ չվերցնողների: Ես լրիվ համաձայն եմ AK-ի գնահատականներին և առաջ քաշած այն եզրույթին, որ «ՄԻ բան էլ է հետաքրքիր, ուշադիր նայեք, ոչ մի այլ հանրության համար անընդունելի օլիգարխի մասին ոչ մի հոդված չկա: Ինչու? Որովհետև լրատվամիջոցներին փողով առնում են տևականորեն:», եթե ոչ տևական ապա գոնե պարբերաբար` ըստ ունեցած ինֆորմացիայի` ուղղակի շանտաժով:Ո՞վ է հիմա խոսում Պավել Անդերսոնի հանրահայտ բացահայտման մասին և ի՞նչու չի խոսում: Պակաս օլիգարխներ է՞ին մեղադրվողները: Սաղիտ «բիրիք» կառնեն ու առնում եմ: Ակնհայտ է, որ երաժշտությունը պատվիրում է նա, ով դրա համար վճարում է:
ARTUR
turq safarovi hetevic etqan chngan inchqan hay nemeci hetevic....ankexc asac hognecucich e arden.heriq a irar bzkrteq.artaqin tshnaminerin toxac amboxj or@ erkri nersum tshnami eq pntrum, azgi mej azgamijyan tshnamutyun sermanum... mek mek el qnnarkeq te mardik inchov en snvum,komunal varcern inchpes en mutsum....dzez drel eq azgaseri tex, mtaceq azgin votqi kangnacnelu masin, ayl vochte amboxj or@ paraktman u tshnamutyun sermanelu...chen lini dzer asac nemecner@ ete azg@ lini miaban,tikunq tikunqi.kereq irar ,kereq u kerq....... bolort el ishxanutyan kriv eq talis, heriq a azgaser dzevanaq !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(6) - Իսկ ես Մլեհ Իշխան-ի կոմենտները հետաքրքրությամբ եմ կարդում: Ձեզ Հայաստանում միայն դուր է գալիս աչքները փակ ամենաէժան կուտ ուտողի տեսակը: AK(5)-Դու Մարսից ե՞ ս հենց նոր իջել:..................................................................................................... Նորից, ԵԹԵ գործարարներ են,ապա Ի՞ՆՉՈՒ են խծկվում ԱԺ: Թող գնան իրենց բիզնեսով զբաղվեն էլի: Ի՞ՆՉՈՒ են ուզում երկրում իրենց ՄԵԾ տնտեսական շահերը միացնեն քաղաքականության/քաղաքական էլիտայի հետ: Երկրի՞ զարգացման համար: ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ համակարգն այն է,երբ երկրում բիզնեսը և քաղաքականությունը դարձել է ՄԵԿ: Արդյունքը Հայաստանում բոլորիս է հայտնի. աղքատություն,սոցիալական ու իրավական ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ,անարդար ընտրություններ ,ու սրա հետևանքով ատագաղթ: Բայց երկրի 5%-ը առող-փառող ու ԱՆՊԱՏԻԺ ապրում է իրենց բարձր ու ոստիկաններով շրջապատված պարիսպների հետևում թաքնված դղյակներում:
Dr.Artur
1. Մլեհ Իշխան-ին. Մլեհիկ դու էլի շարունակում ես տեղին-անտեղին քիթտ մտցնել ամեն ինչի մեջ? Էդ երբվանից դարձար Մլեհ Իշխան? դո արդեն լուրջ ազդում էս ներվերիս վրա քո ցննդաբանություններով
AK
Գուցե մեկը կասի, ինչ հանցավոր բիզնեսով է Հայրապետյանը դիզել հարստությունը? Տնտեսության որ ճյուղն է վերահսկում? Որ մոմոպոլիան է իրենքը, գազ, գազալցակայան, բոնզին, բենզալցակայան, ցորեն, շաքար, այ հնդավորներ, ձեթ, շինանյութերից որը? Որ գործարանն է առանց ֆիլտրի փոշի լցնում եմր գլխին կամ թույն լցնում բնության մեջ, որը իրենն է????? Որ լրատվամիջոցն է իրենը, որ միլիորդներից մի երկու կոպեկ խողճ գյուղացիներին տալուց սաղ ազգին բռնաբարեն առավոտից իրիկուն, որ տեսեք ինչ մեցենատություն արեցի? Կռվելա, բռնաբարության համար նստած չի եղել: Եկեք քարկոծենք, որ վերևում նշված ոչ մի բանում չկա: Եթե կա, խնդրում եմ մեկը թող ասի: ՄԻ բան էլ է հետաքրքիր, ուշադիր նայեք, ոչ մի այլ հանրության համար անընդունելի օլիգարխի մասին ոչ մի հոդված չկա: Ինչու? Որովհետև լրատվամիջոցներին փողով առնում են տևականորեն: Նեմեցը դա էլ չի արել: Եվ վերջում, եկեք սպասենք դատավարության ավարտին, ինչի եք կարծում, որ դուք եք ամենաարդար դատավորը? Դատը կլինի հրապարակային ու մեր աչքերի առաջ: Վստահ եղեք, որ մեղավորներին կդատապարտեն ավելի խիստ, քան իրականում օրենքը սահմանում է, պարզապես մեր հանրային կարծիքից պրծնելու համար: Մի ճնշեք դատավարության վրա: եկեք ծանոթանանք նյութերին ու իրավիճակին, հետո դատողություններ անենք
ԳԱԼՈՒՍՏ
ՀԱՍՏԱՏ ԿՌՎԵԼ Է ՈՒՂԱԿԻ ՄԵԿԸ ՉԿԱ ՈՐ ԲԱՑԱՏՐԻ ԷԴ ՏՂՈՒՆ ՈՐ ԿՌԻՎԸ 17 ՏԱՐԻ Է ՉԿԱ, ՄԱՐՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԴ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՆԱ ՍԱՀՄԱՆ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱՄԲՈՂՋ Հայ ազգն է կռվել/մասնակցել/օգնել/օժանդակել Արցախի ազատագրմանը:Հետո՞ : Սա ոչ մեկին իրավունք չի տալիս «թիկնապահների» պատժիչ խաժամուժ պահելու ու մարդկանց գլուխը ջարդելու: Բարեգործությունը ՍԵՓԱԿԱՆ միջոցներից դիմացինին ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ու ԼՈՒՌ օգնելն է: Այլ ՈՉ ազգի հարստությունը ՀԱՓՇՏԱԿԵՍ ու սրա հետևանքով չքավոր դարձած հայրենակիցներիդ ընտրություններից առաջ երկու կոպեկ շպրտես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter