HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է 2013 թվականի բյուջետային գործընթացը

Մայրաքաղաքի 2013 թվականի բյուջետային գործընթացին վերաբերող հարցեր են երեկ քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բլոկի պատասխանատուները:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել տեղական եկամուտների ավելացման հնարավորություններին, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմներին, ինչպես նաև բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովմանը: Մասնավորապես վերջինի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրների դասակարգման արդյունքում ձևավորել այն առաջնահերթությունները, որոնք այնուհետ կներառվեն հաջորդ տարվա բյուջեում:

«Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակիչների համար հարմարավետ միջավայրի ձևավորումը և, ըստ այդմ, հենց նրանց կողմից բարձրացվող խնդիրները դասակարգելով ու դրանց ըստ առաջնահերթության լուծում տալով էլ մենք կապահովենք այն արդյունքը, որն ակնկալվում է մեզանից»,- նշել է քաղաքապետը և մեկ անգամ ևս շեշտադրել քաղաքացիների հետ պարբերական հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով գնումների գործընթացի կազմակերպմանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է դրանց առավել թափանցիկ կազմակերպման կարևորությունը` շեշտադրելով աշխատանքների մրցույթային գնի և որակի համարժեքության ապահովման պայմանն ու դրանք սահմանված ժամկետում կատարելու պարտավորությունը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

Մեկնաբանություններ (1)

ԳԱԼՈՒՍՏ
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԲՅՈՒՋԵՈՒՄ < ԱՏԿԱՏԸ > ՆՇՎՈՒՄ Է ԹԵ ՈՉ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter