HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶԼՄ-ները՝ միջնորդ ազգերի միջև 2013

Ռոբերտ Բոշ հիմնադրամը, համագործակցելով Բեռլինի ժուռնալիստական դպրոցի հետ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երիտասարդ լրագրողների երեք ամսով հրավիրում է Գերմանիա:

ժուռնալիստներ կարող են դիմել Հայաստանից, Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Էստոնիայից, Վրաստանից, Խորվաթիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդավիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Չեխիայից, Ուկրաինայից և Հունգարիայից:

Ուսումնական և աշխատանքային կեցությունը, որը կտևի 2013 թվականի մարտի 1-ից մայիս 31-ը, անցկացվելու է հետևյալ փուլերով` 

  • առաջին ամսում` քննարկումների, ելույթնեերի և հանդիպումների միջոցով համառոտ ինֆորմացիա է տրվելու Գերմանիայի մասին, քննարկվելու է Եվրամիությունում հնարավոր միասնական ապագայի հեռանկարը, ինչին հաջորդելու է երկու ամիս տևող մասնագիտական վերապատրաստում մայրաքաղաքային թերթի, ռադիոյիկամհեռուստատեսության խմբագրություններից մեկում:
  • մասնակիցները ծանոթանալու են գերմանացի գործընկերների աշխատանքային առօրյային: Գերմանիայում գտնվելու ժամանակահատվածում նրանք կդառնան «արտասահման գործուղված թղթակիցներ» և հնարավորություն կունենան աշխատել ինչպես գերմանական հյուրընկալող, այնպես էլ հայրենիքում գտնվող լրատվամիջոցի համար:

Մասնակիցները կստանան`

  • Ամսական թոշակ (Stipendium), որը կազմում է 1.100 եվրո
  • Աջակցություն իրենց հյուրընկալող խմբագրությունում պատասխանատու անձանց կողմից
  • Աջակցություն բնակարան գտնելու հարցում

Նախապայմաններն են`

  • Լրագրողական փորձ
  • Գերմաներենի լավ իմացություն

Դիմում-թերթիկը և այլ տեղեկություններ ծրագրի մասին կարող եք գտնել հետևյալ հասցեով` www.medien-mittler.de: Դիմումը ներկայացնելու վերջնաժամկետն է` 2012 թ.-ի նոյեմբերի 1-ը: Դիմորդների հետ հարցազրույցն անց է կացվելու նոյեմբերի վերջին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter