Հրդեհ «Հարսնաքար» ռեստորանում
Այսօր` ժամը 16:50-ի սահմաններում, Աճառյան փողոցի վրա գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Կարապետյանը:
Հրդեհը մարելու համար ժամանել է 8 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկություններին` այրվածքներ ստացած և ծխախեղդ եղած անձինք չկան: Դեպքի վայր են ժամանել նաև 1-03 ծառայության 1-ին կայանի 15 և 53 բրիգադները: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին կրակը մարվել է:Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություն կատարելուց հետո:
Գագիկ Շամշյանը հայտնեց որ հրդեհի վայր է ժամանել նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Իսկ այս պահին դեռևս պարզ չէ եթե Ռ.Հայրապետյանը ժամանե՞լ է, թե՞ ոչ, :
Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ քիչ առաջ շտապօգնությունը հիվանդանոց տեղափոխեց հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում թեթև այրվածքներ ստացած մի հրշեջի:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել