«Հրապարակ». ռուսական աջակցությունը Քոչարյանին բացառվում է
Ռուսաստանյան իշխանական շրջանակներն իսպառ բացառում են Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունը, ինչպես նաեւ նրա վերադարձը վարչապետի «տեսքով»: Նախ գտնելով, որ երկու գլուխ մեկ կաթսայում չի կարող եփվել, եւ հետո՝ նեղված են Քոչարյանից, որը մաքոր ռուսիստական ուժ ԲՀԿ-ում փորձեց ներդնել արեւմտամետ ուժերին՝ հանձին մորմոնների ջերմ բարեկամ Վարդան Օսկանյանի: Ու եթե սրան էլ հավելում ենք մորմոնների առաջին դեմք Միթ Ռոմնիի բարձրաձայնումները, որ աշխարհում իրենց թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Ռուսաստանն ու Պուտինը չեն կարող ընդառաջել Քոչարյանի վերադարձի նկրտումներին: Նույն տեղում պետք է փնտրել նաեւ ՀՀ ՊԱԿ-ի խիստ մեծ ուշադրությունն Օսկանյանի կողմից կատարվող փողերի լվացման նկատմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել