Իրանի նախագահի այսօր նախատեսված այցը հետաձգվել է
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նախատեսված էր այսօր: Այցը պետք է կայանար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել