HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ փրկարարական թիմը կմասնակցի ՆԱՏՕ-ի ուսումնավարժությանը

Սեպտեմբերի 22-ին` ժամը 10.30-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը մեկնեց Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փրկարարական թիմեր, ՄԱԿ-ի և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԻՆ թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ (քաղաքային որոնողափրկարարական,հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական,քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ ևշնաբաններ)։ Մեր թիմը, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, «Ջորջիա 2012»-ին կներկայանա հրշեջ-փրկարարականհամապատասխան տեխնիկայով ու սարքավորումներով։

Հայ փրկարարներին Վրաստան ճանապարհելու արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը։ Բարի ճանապարհ ու հաջողություն մաղթելով փրկարարներին` նախարար Ա. Երիցյանն ասաց.

- Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները, որովհետև, ինչպես գիտեք, որևէ երկիր խոշոր աղետի դեպքում չի կարող ինքնուրույն ու միայնակ դիմակայել դրան: Ուսումնավարժությունների ժամանակ փրկարարները կատարելագործում են իրենց հմտությունները, սովորում օտար երկրում առանց խոսքի միմյանց հասկանալ ու համակարգված աշխատել: Բոլոր միջազգային ուսումնավարժությունների ընթացքում մեր փրկարարների մասնագիտական պատրաստվածությունն արժանացել է բարձր գնահատականի: Ես վստահ եմ, որ այս անգամ ևս մեր փրկարարներն իրենց կդրսևորեն լավագույն ձևով:

Ուսումնավարժության հիմնական նպատակներն են`

1. բարելավել երկրների միջև համագործակցությունը` աղետների հետևանքների վերացման ժամանակ.
2. հզորացնել միջազգային աջակցության ստացման և միջազգային փրկարարական թիմերի մասնակցությամբ հետևանքների կառավարման գործողությունների արդյունավետ կազմակերպման և համակարգման կարողությունները,
3. նպաստել հարևան երկրների սահմանամերձ համագործակցությանը,
4. զարգացնել միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը և համակարգումը:

«Ջորջիա 2012» դաշտային ուսումնավարժության սցենարի համաձայն` Վրաստանի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել պայմանական ուժեղ երկրաշարժ, և տարբեր երկրներից որոնողափրկարար թիմեր շտապել են օգնության:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նշեց, որ օգտվելով նրանից, որ ուսունավարժությունը կազմակերպվում է հարևան երկրում, որոշվեց ներկայանալ ավելի մեծ կազմով և կատարելագործման հնարավորություն տալ ավելի մեծ թվով փրկարարների. «Մեր փրկարարները միշտ էլ աչքի ընկել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, և հիմա էլ պատրաստ են պատշաճ կերպով իրականացնել իրենց առջև դրված բոլոր խնդիրները»:

Մեկնաբանություններ (1)

GALUST
ԼԱՎ Է ԳՈՆԵ ԱԻՆ-ը ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՆԹԵՐԻ,,,ՇԱՏ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԹՈՂ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter