
ՏՄՊՊՀ. մանկապարտեզներում սննդի գծով պետական գնումների աննախադեպ չարաշահումների են եղել
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտեց իր ուսումնասիրությունները մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում:
Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները, և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:
Բացահայտված աննախադեպ չարաշահումների մասին կհրապարակվի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11-ին, ՏՄՊՊՀ նիստում:
ՏՄՊՊՀ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել