HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարմազանով. «Մեզ համար հերոսներ են մեր շախմատի հավաքականի տղաները, իսկ ադրբեջանցիների համար` քնած զինվորին կացնահարողը»

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անկախության ժամանակահատվածի վրա հայացք նետելով կարելի է տեսնել, որ այս 20 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդունդն ավելի է մեծացել:

Ալիեւի այս հայտարարության կապակցությամբ կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն: Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերությունը գնալով մեծանում է…

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատմամբ` Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանը՝ հորից որդի ժառանգաբար փոխանցվող ավտորիտար պետություն: Այսօր Հայաստանում խրախուսվում են ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանում՝ ռասիզմն ու ֆաշիզմը:

Ավելին` աշխարհի ամենաազդեցիկ երկրների ղեկավարները բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների` տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը, միեւնուն ժամանակ` անխնա քննադատության ենթարկելով Ադրբեջանի ղեկավարի հակահումանիստական քայլը:

Մեզ համար հերոսներ են մեր շախմատի հավաքականի տղաները, իսկ նրանց համար` քնած զինվորին կացնահարողը:

Իսկապես տարբերությունը շատ մեծ է»: 

Մեկնաբանություններ (4)

ԳԵՂԱՄ
ՈՐՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՋՈՒՐ ԾԵԾԵԼ ? ՄԻ ՕՐ ԷԼ ԽՈՍԻ ԵՐԲ ԵՔ ԹՈՇԱԿՆԵՐԸ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՑԵՐԸ ԲԱՐՑՐԱՑՆԵԼՈՒ ? ԽՈՍԵԼՈՒՑ ԷԼ ԱՍԱ ԹԵ ՔՈ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ 10-15 հազ.ԴՐԱՄՈՎ ՈՆՑ ԵՆ ԱՊՐՈՒՄ ?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Չհոգնեցի՞ք շախմատիստներին «հերոսներ» սարքելով: Հերիք չէ՞ ԹԱՏՐՈՆ խաղացիք,որպեսզի մարդկանց ուշադրությունը ՇԵՂԵՔ այն ՓԱՍՏԻՑ,որ Սաֆարովին ձեր քթների տակ Ադրբեջան տարան: Արևմուտքը իրենց մեքենաներում հայտարարություններ չի լցնում,այլ բենզին: Տանն էլ գազ են վառում,այլ ոչ հայտարարության թուղթը:
liana
paron sharmazanov isk dzez hamar dzer kusakci tiknapahneri koxmic razmakan bjshkin spanoxn inchpes e kochvum? gone amot uneceq mi xoseq...hognel enq bolors dzer meknabanutyunneric, da voch mekin vaxuc hetaqrqir chi...
Andranik
Սա ՈՐՔԱՆ մեկնաբանում այդքան ՀԱՐՍՏԱՆՈՒՄ է. Ռամիլ Սաֆարովը նստել է 8 տարի սպային սպանելու համար: ՈՎ է այստեղ համոզված, որ Վահե Ավետյանին սպանողները այդքան կնստեն .....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter