HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստոնեական միասնության պապական խորհրդի նախագահը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սեպտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Քրիստոնեական Միասնության պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխը: Կարդինալին ուղեկցող պատվիրակության կազմում են Անդրկովկասում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Քրիստոնեության Միասնության Աջակցության պապական խորհրդի քարտուղար Հայր Գաբրիել Քուիկը և պապական նվիրակի օգնական Հայր Մանա Ժոզեֆ Մարամերեդդին:

«Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիկոպոս Մանուկյանը և Ծիսական հայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը:

Մեկշաբաթյա այցելության ընթացքում կարդինալ Կոխը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պապական խորհրդի նախագահը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և Մատենադարան, կլինի տարբեր սրբավայրերում, դասախոսություններով հանդես կգա ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետում և Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոցում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter