Խոշոր հրդեհ Լոռու մարզում. վտանգված են անտառածածկ տարածքները
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ահազանգ է ստացել նախաձեռնության բնապահպաններից, որոնք գտնվում են Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի հարակից տարածքում:
Այնտեղ նրանք ականատես են դարձել խոշոր հրդեհի, որը վտանգում է նաև անտառածածկ տարածքները: «Ահազանգել ենք հրշեջներին և ԱԻՆ, բայց վերջին տվյալներով մեկ հրշեջ մեքենա է եկել, ինչը շատ քիչ է: ԱԻՆ-ից մեզ տեղեկացրին, որ ուղարկել են լրացուցիչ ուժեր:


Լուսանկարները՝ Գեդեոն Սիմոնյանի և Սևակ Գալստյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել