Ֆորում՝ նվիրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) տասներկուերորդ տարելիցին
Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Հայ օգնության ֆոնդի ներքո ձևավորված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին նվիրված (ԳԿՀԱՀ` «ANSEF») միջազգային ֆորում։
Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը, որը ստեղծվել է 2000 թվականին դոկտոր Երվանդ Թերզյանի և մի խումբ ամերիկայհայ բարերարների հայանպաստ ջանքերով, կարևոր դեր է խաղում պահպանելու հայկական գիտական մտքի արտապատկերումը ողջ աշխարոհում՝ աջակցելով և խրախուսելով հայ երիտասարդ գիտնականներին իրենց գիտահետազոտական աշխատանքը շարունակելու հայրենիքում։
ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհները տրվում են բացարձակապես անաչառ ընտրության արդյունքում՝ դիմումնատու գիտնականի ցուցաբերած առաջադիմության և գիտական ներուժի տվյալների հաշվառմամբ։
Այսպես, 2000 թվականից ի վեր՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի գիտնականները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց գիտական ծրագրերը և 5000-ական ԱՄՆ դոլարի չափով դրամաշնոր շահելու՝ ի աջակցություն իրենց մասնագիտական գործունեության։
Սա գիտական գործունեության շարունակականությունը ապահովող այն «սպառողական զամբյուղն» է, որը թույլ է տալիս գիտնականներին չլքել Հայաստանը գիտահետազոտական աշխատանքի նպաստավոր պայմաններ փնտրելու համար։
Այսօրինակ աջակցությունը յուրատեսակ պաշտպանիչ պարիսպ է ստեղծում՝ գոնե մասամբ կանխելով ուղեղների արտահոսքը և հզորացնելու գիտակրթական ներուժը Հայաստանում՝ ի նպաստ գալիք սերունդների։
2012-ին ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացված 198 գիտական առաջարկներից գերազանց գնահատականներ են ստացել 51 գիտական աշխատանք, հաղթող է ճանաչվել 25-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 10-ը կանայք են, իսկ 15-ը` տղամարդիկ: Նրանցից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Հաղթող թեմաներից 10-ը ֆիզիկայի, 3-ը աստղագիտության, 3-ը կենսաքիմիայի, 2-ը կենսաբանության, 2-ը մոլեկուլյար կենսաբանության, 1-ը բժշկագիտության,1-ը ճարտարագիտության և նոր տեխնոլոգիաների, 1-ը էլեկտրոնիկայի, 1-ը կենդանաբանության և 1-ը հայագիտության ոլորտներից են:
Ընդհանուր առմամբ, անցած 12 տարիներին ՀՕՖ-ի գիտական այս ծրագրի մրցանակին են արժանացել 281 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել1000-ից ավելի գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային գումարը կազմում է 1 մլն 405 հազար դոլար:
ՀՕՖ-ի հաղորդակցության և տեղեկավության բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել