HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակումներ` Արցախում

ԼՂՀ կառավարությունը այսօր ընդունել է որոշումներ հանրապետության երկու շրջանների վարչակազմերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Որոշումներից մեկով Քաջիկ Խաչատրյանը ազատվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Վլադիմիր Կասյանը:

Կառավարության որոշմամբ Լևոն Չալյանը ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Այդ պաշտոնին նշանակվել է Վլադիկ Խաչատրյանը: 

Սեպտեմբերի 22-ին վարչապետ Ա. Հարությունյանի որոշումներով փոփոխություններ են կատարվել կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների (ՇՄԲՌ) վարչության ղեկավար կազմում:

Գարի Գրիգորյանը ազատվել է ՇՄԲՌ վարչության պետի պաշտոնից և նշանակվել այդ նույն վարչության պետի տեղակալ:

ՇՄԲՌ վարչության պետ է նշանակվել Վազգեն Միքայելյանը` ազատվելով ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Վարչապետի մի այլ որոշմամբ Արմեն Ավագյանը նշանակվել է ՇՄԲՌ պետի առաջին տեղակալ: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter