Սյունիքում ակտիվացել են սողանքային երևույթները. «Դինո-գոլդ-մայնինգ քոմփանի»-ի վարչական շենքը կարող է վնասվե՞լ
Սեպտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շահումյան գյուղի մոտ՝ «Դինո-գոլդ-մայնինգ քոմփանի» ՓԲԸ-ի հարակից տարածքում, ակտիվացել են սողանքային երևույթներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ սողանքն ընդգրկում է մոտ 2,5 հա տարածք: Սողանքային զանգվածի շարժման դեպքում հավանականություն կա, որ կվնասվեն բարձրավոլտ լարման (110 000 վոլտ) երկու էլեկտրական սյուն, մոտ 180 մ հեռավորության վրա գտնվող կոմբինատի վարչական շենքերը և մոտ 200 մ հեռավորության վրա գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շահումյան գյուղի մոտ՝ «Դինո-գոլդ-մայնինգ քոմփանի» ՓԲԸ-ի հարակից տարածքում, կրկին ակտիվացել են սողանքային երևույթներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 20-ին ակտիվացած սողանքային երևույթի հետևանքով, հողազանգվածը տեղաշարժվել է մոտ 7-8 սմ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վտանգավոր տարածքում տեղադրվել են զգուշացնող ցուցանակներ և մուտքը տվյալ տարածք արգելվել է, դեպքի մասին տրվել է տեղեկատվություն տեղի հեռուստաալիքով:
Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել