Հրդեհ` Դիլիջանի «Ռեզորթ» հյուրանոցում
Սեպտեմբերի 22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջանի Գետափնյա փողոցի 66 հասցեում գտնվող «Ռեզորթ» հյուրանոցում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.46-ին, մարվել` 06.52-ին:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ այրվել է հյուրանոցի բեմահարթակը` 2 քմ մակերեսով և երաժշտական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել