HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գենդերային բռնության ու խտրականության վերաբերյալ հոդվածները կազմել են ընդհանուր լրահոսի 0,4 %-ը

«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի ուսումնասիրության համաձայն` 2009 թ. հունիսից մինչև 2010-ի հունիսն ընկած ժամանակահատվածում հայկական ԶԼՄ-ներում գենդերային բռնության ու խտրականության վերաբերյալ հոդվածները կազմել են ընդհանուր լրահոսի ընդամենը 0,4 տոկոսը:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալներով` 2010 թ. առաջին կիսամյակում կատարվել է 54 սեռական բնույթի հանցագործություն, իսկ 2009 թվականին` 34, այսինքն` 2010 թ. առաջին կիսամյակում սեռական բռնությունների թիվն արդեն իսկ գերազանցել է 2009 թ. ողջ ընթացքում գրանցված ցուցանիշը:

3 տարի շարունակ սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի շրջանակներում աշխատելով տարբեր տեսակի բռնությունների ենթարկվող կանանց հետ` «Կանանց ռեսուրսային կենտրոնը» մի շարք միջոցառումներին զուգահեռ նաև նախաձեռնել է ՀՀ քրեական օրենսգրքում առկա որոշակի թերացումները շտկելու աշխատանք և ներկայացրել է փոփոխությունների նախագիծ:

Հունիսի 8-ին` ժամը 14:00, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հետ համատեղ կազմակերպում է քննարկում` Հայաստանում կանանց նկատմամբ սեռական բռնության պատճառների ու բռնության կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Մեկնաբանություններ (1)

LetGoLet
The Let Go...Let Peace Come In Foundation is a nonprofit with a mission to help heal and support adult survivors of childhood sexual abuse worldwide. We are seeking adult survivors who would be willing to post a childhood photo and caption, their story, or their creative expressions to our website letgoletpeacecomein.org. By uniting survivors from across the globe we can help provide a stronger and more powerful voice to those survivors who have not yet found the courage to speak out. Together we can; together we should; together we NEED to stand up and be counted. Please visit our site for more details on how you can send us your submissions, read user submitted articles, find professionals and some daily mediations. Remember, you are not alone!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter