Փրկարարներն ավազներից դուրս են բերել ավտոմեքենան
Սեպտեմբերի 23-ին` ժամը 15.54-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի «Ծովինար» ռեստորանի մոտ ավազի մեջ է թաղվել ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրազդանի Աղբյուրակ թաղամասի «Ծովինար» ջրամբարի ափամերձ տարածքում Ս. Ասատրյանին պատկանող «Երազ» մակնիշի 42 ԼՍ 741 պ/հ ավտոմեքենան թաղվել է ավազի մեջ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել