HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Red Bull X Fighters Jams թռչող մոտոցիկլետներն արդեն Երևանում են

Սեպտեմբերի 29-ին` ժամը 20:00-ին,  Երևանում` Հանրապետության հրապարակում, Հայաստանի սպորտային աշխարհում տեղի կունենա բացառիկ իրադարձություն՝ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի ամենահիշարժան շոուն: Red Bull X-Fighters Jams. սա աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակներում: 

Երևանը կդառնա ձգողության ուժի դեմ հեղափոխություն ականատես: Հանրապետության հրապարակում՝ բաց երկնքի տակ, ազատ ոճի մոտոմրցույթի համաշխարհային աստղերը կսավառնեն երկնքում՝  կատարելով իրենց գլխապտույտ և խելահեղ հնարքները:

Red Bull X-Fighters Jams՝ բոլորովին նոր շոու, որը Հայաստանի բնակիչները մինչև օրս տեսնել են հիմնականում հեռուստաէկրաններին: 

Հայաստանի բնակիչներին ապշեցնելու են համաշխարհային հայտնի աստղեր Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը (Ռուսաստան) ևԱլեքսեյ Այսինը (Ռուսաստան):

Մարզիկների հնարքները կանցկացվեն երեք մետր բարձրությամբ հատուկ  ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները կցուցադրեն իրենց անհավանական հնարքները` գետնից ավելի քան 10 մետր բարձրության վրա` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը:

Հիշարժան շոուի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կրքերի թեժացումը,  զարմանքից արձակված աղաղակները և անհավանական զգացողությունները երաշխավորված են:

Red Bull X-Fighters Jams - Red Bull X-Fighters-ը ազատ ոճի համաշխարհային մոտոմրցույթի դեմո տարբերակն է, որն արդեն 10 տարի անընդմեջ համարվում է մոտոսպորտի ամենատեսաշարժան շոուն:

Ալեքսեյ Կոլեսնիկով` 28-ամյա մարզիկ` FMX հիմնադիրը Ռուսաստանում: Նա էր, որ առաջինը Ռուսաստանում կատարեց backflip հնարքը: Այսօր Ալեքսեյ Կոլեսնիկովը կամ «Կալաշնիկով»-ը, ինչպես անվանում են նրան գործընկերները, աշխարհի լավագույն քսան մարզիկներից մեկն է:

Նատյա Ամիրիդզե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter