Բնապահպանության նախարարը հանձնարարել է նյութեր նախապատրաստել և ներկայացնել ոստիկանություն
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին' կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել