
Ավտովթար Երևանում. 6 վիրավոր
Երեկ` ժամը 00.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող Հայկ Նահապետի արձանի հարակից տարածքում վթարված ավտոմեքենայում հնարավոր է հրդեհ բռնկվի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես-124» մակնիշի 26 ՕՏ 122 պետհամարանիշի և «ՎԱԶ-2107» մակնիշի 61 ՕՕ 997 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես-124» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1990թ. ծնված Ղարիբ Մանուկյանը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1983թ. ծնված Գևորգ Միրաքյանը և ավտոմեքենաների ուղևորներ՝ 1962թ. ծնված Սամվել Գևորգյանը, 1991թ. ծնված Կարեն Կարապետյանը, 1984թ. ծնված Միքայել Մանասերյանը և 1989թ.-ին ծնված Արա Ենգոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ` բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մեկնաբանել