HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի տուն-ինտերնատի բնակիչները կապրեն բարեկարգ պայմաններում

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց Ստեփանակերտի տուն-ինտերնատի հիմնանորոգված եւ կահավորված երկրորդ մասնաշենքը: Ծրագիրը կյանքի է կոչվել Հիմնադրամի Բարերար անդամ, մոսկվաբնակ հայ գործարար /   «Լուդինգ» ընկերության հիմնադիր/ Արմեն Շախազիզյանի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Բացմանը ներկա են էին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ծրագրի բարերար Արմեն Շախազիզյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարար Լենստան Ղուլյանը, ով շնորհակալություն հայտնեց «Հայաստան» հինադրամին եւ բարերար Արմեն Շախազիզյանին արցախցի          ծերերի նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու համար: Կարմիր ժապավենը կտրեցին բարերար Արմեն Շախազիզյանը եւ տուն-ինտերնատի տնօրեն Իրինա Սարգսյանը:
«Ինձ համար նշանակալի օր է այսօր: Մենք միասին նորոգեցինք մեր տարեց հայրենակիցների տունը: Բարեգործություն կատարելը հայրենիքում մեր գերակա նպատակը պետք է լինի», - ասաց Արմեն Շախազիզյանը: Բարերարը նշեց, որ առաջիկայում կստանձնի նաեւ Ստեփանակերտի երաժշտական դպրոցի հիմնանորոգումը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ով մասնավորապես ասաց. «Այսօր հոգալով մեր մեծերի մասին' մենք կրթում ենք մեր երիտասարդ սերնդին: Այս առումով, ծրագիրն առանձնահատուկ կարեւորություն ունի մեզ համար»:

Սրբազանի օրհնությունից հետո ներկաները ծանոթացան մասնաշենքի նոր պայմաններին: Հիմնանորոգվել եւ կահավորվել են երկրորդ      մասնաշենքի 17 սենյակները: Կից կառուցվել են կաթսայատուն, խոհանոց, ավտոտնակ: Վերահատակագծման արդյունքում ինտերնատն այսօր ունի նաեւ հարմարավետ ճաշարան: Բակի կանաչ հատվածում կառուցվել է շվաքարան, լայնացվել են ճեմուղիները, իսկ տարածքը լուսավորվել է եւ ցանկապատվել: Նոր տեղադրված ոռոգման համակարգն էլ կապահովի տարածքի մշտական խնամքը:
Առաջին մասնաշենքի եւ դահլիճի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել գարնանը:

Ներկայումս հաստատությունում մշտապես բնակվում է 80 ծեր ու հաշմանդամ, շուրջ 150 հոգի էլ հաստատության անձնակազմի կողմից խնամք է ստանում տնային պայմաններում:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Մոսկվայում կայացած գալա-ճաշկերույթին Արմեն Շախազիզյանը տուն-ինտերնատի հիմնանորոգման նպատակով նվիրաբերված 500 հազար ԱՄՆ դոլարից զատ, նվիրաբերել է եւս 300 հազար ԱՄՆ դոլար' Արցախում խմելու ջրի խնդրի լուծման նպատակով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter