HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրայր Թովմասյանը` ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

Սույն թվականի  սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք  Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին որոշվել է  2013-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, ամփոփվել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախանշվել հետագա ծրագրերը:

Քննարկվել է նաև  խորհրդի դերի բարձրացման հարցը,  որպեսզի այն ավելի ակտիվ դերակատարություն ունենա  ԱՊՀ անդամ  երկրներում իրականացվող բարեփոխումների արագացման գործընթացում, ներառյալ մոդելային նախագծերի հաստատման, ինչպես նաև փորձի ավելի ակտիվ փոխանակման միջոցով: Այս նպատակով որոշվել է  հետագա նիստերն առավել առարկայական և պարունակական դարձնել:

Նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախարարները  քննարկել են իրենց երկրներում իրականացվող փոփոխություններին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչությունում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ ԴԱՀԿ ծառայության և նոտարական համակարգի կարգավիճակի, իրականացվող բարեփոխումների, առկա ձեռքբերումների հետ կապված հարցեր, ինչպես նաև դատական փորձաքննությունների ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարները ստորագրել են  համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջև դատական փորձաքննության բնագավառում համագործակցության մասին»:

ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի  աշխատանքներին  մասնակցում էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն:

Մեկնաբանություններ (2)

Կարինե
Իսկ ինչ կփոխվի Հայաստանի արդարադատությունում կամ արդարադատության խորհուրդի գործունեությունում այդ ընտրությունով։ Դա միայն փառք է և ավելի ապահով ապրուստ նրա անձի համար։ Մենք չենք ուրախանում, ավելին՝ այլևս չենք պարծենում նման երևույթներով
Լյուսվա
Իսկ ինչպիսի լիազորություններով է օժտված այդ խորհուրդը։ Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել պատասխանատվության ենթարկելու ակնհայտ անարդար և կողմնակալ հայ դատավորներին։ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի անգործությունում գուցե տեղաշարժ կատարի ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ Հրայր Թովմասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter