HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ քաղաքական կուսակցություններին

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների  կոնգրեսի պատվիրակությունը կոչ է անում քաղաքական կուսակցություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարությանը:

«Միջազգային չափանիշներին համապատասխան այս ընտրությունների իրականացման կապակցությամբ մենք արտահայտում ենք մեր զուսպ գոհունակությունը`պայմանավորված տեղական կառավարման մակարդակում քաղաքական կուսակցությունների ներգրավվածության բացակայությամբ»-, հայտարարել է Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Հենրի Ֆերալը(Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Ֆրանսիա):

2012 թվականի սեպտեմբերի 9-ին և 23-ին* տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքում Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը գոհունակությամբ արձանագրել է ընտրական գործընթացների լրջության, խաղաղ ընթացքի և բավարար

 

մասնակցության փաստը: Ակնհայտ կեղծումներ դիտորդների կողմից չեն գրանցվել` չնայած  բազմաթիվ շահագրգիռ կողմերի կողմից քվեների հնարավոր առք ու վաճառքի մասին ահազանգերին:

Այնուամենայնիվ, պատվիրակությունը ցավով արձանագրել է քաղաքական կուսակցությունների թույլ մասնակցության փաստը:  Ընդունելով, որ այս իրավիճակը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ, ինչպես օրինակ` ֆինանսական միջոցների, թեկնածուների և աշխատակազմի բացակայությունը, պատվիրակությունը,       այնուամենայնիվ,  կարծում է, որ քաղաքական կուսակցություններն անհրաժեշտ կարևորություն չեն տալիս տեղական մակարդակում կառավարմանն ու  ժողովրդավարությանը:

Ընդ որում, ողջունելով քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ուղեկցել են ընտրական գործընթացները,  Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կոչ է անում ողջ քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ:

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը  միակ միջազգային դիտորդն է եղել ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Առաքելությունն իրականացվել է սեպտեմբերի 6-ից 10-ը և      19-ից  25-ը:  Կոնգրեսի պատվիրակությունը`բաղկացած 14 անդամներից, որոնց միացել են նաև Եվրամիության տարածաշրջանային     կոմիտեի 4  ներկայացուցիչները, հանդիպումներ է ունեցել  խորհրդարանի անդամների, կառավարության, քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի և միջազգային համայնքի  ներկայացուցիչների, ինչպես նաև լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

* 2012 թ. սեպտեմբերի 9-ին Կոնգրեսի պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերում, իսկ սեպտեմբերի 23-ին՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter