HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի նախկին ուսուցչուհու բաց նամակը Տարոն Մարգարյանին

Հարգելի'  պարոն քաղաքապետ,

Նախ ընդունեք ջերմ  շնորհավորանքներս`  տարվա լավագույն քաղաքապետ ճանաչվելու կապակցությամբ:

Ես դիմում եմ Ձեզ, քանի որ այլ ելք չեմ տեսնում:

Պարո'ն քաղաքապետ, ես`  Գոհար Սեյրանի Ստեփանյանս, ծնվել և  մեծացել եմ քաղաք  Երևան, Ս.Տարոնցի 3/2,  բնակարան 24-ում:

1997 թվականին ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը , նույն թվականի սեպտեմբերի 1-ին  ընդունվել եմ աշխատանքի Դերենիկ Դեմիճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Մինչ 2012 թվականի սեպտեմբերի 3-ն աշխատել եմ նույն դպրոցում:

Աշխատանքից ազատվել եմ ոչ իմ դիմումի համաձայն. ինձ ազատել են աշխատանքից  «դպրոցի աշխատողների թվաքանակի կրճատման անհրաժեշտությամբ պայմանավորված» պատճառաբամությամբ : Սակայն դպրոցն ունի անհրաժեշտ ժամաքանակ (80 -81 ժամ ) և 5 ուսուցիչ աշխատում էր  հայոց լեզվի մեթոդմիավորում` Ա. Խլոպուզյանի նախագահությամբ: Մեթոդմիավորման անդամներն են` Նունե Վարդանյանը, Գինովաբե Քուշկյանը, Էլոյան Սուսաննան և  ես` Գոհար Ստեփանյանս: Կրճատելով ինձ և տիկին Էլոյանին` 80-81 դասաժամերը  նա բաշխել է երեք ուսուցիչների միջև , որոնք այս պահին աշխատում են օրենքով նախատեսված 22 դասաժամից ավել:  Բայց , ցանկանում եմ նշել նաև, որ նույն մեթոդմիավորման կազմում աշխատում է թոշակառու  Գինովաբե Քուշկյանը, ով 65 տարեկան է, եթե ոչ ավելին, սակայն դպրոցի տնօրենը նրան չի ազատել աշխատանքից:

Սեպտեմբերի 3-ին, երբ լրացավ անաշխատունակության  համար վերցված թերթիկի ժամկետը (27.08. 2012թվական մինչև 03.09.2012 թվական ) , ներկայացել եմ աշխատանքի, սակայն ինձ նույն օրը  հրաման 189-Ա-ով ազատել են աշխատանքից: Հիմք է ընդունվել 2012 թվականի հունիսի 29-ին հանձնված ծանուցումը , սակայն այդ ժամանակ ևս եղել եմ վատառողջ և ունեցել եմ անաշխատունակության թերթիկ: Ծանուցում չեմ ստացել, անհատապես չեն   զգուշացրել, միայն այն օրը , երբ ներկայացել եմ աշխատանքի , այդ օրն է պարզվել, որ ես ազատվել եմ աշխատանքից:

Առաջին քայլս այն էր, որ  դիմեցի աշխատանքային տեսչություն, իրավական հարցերով զբաղվող վարչության պետ պարոն Դանիելյանին`  ոտնահարված իրավունքներս վերականգնելու  համար: Առաջին օրը նա  վերցրել է  բոլոր փաստերը, այնուհետև հանդիպել է տնօրեն Սարգսյանի հետ: Տնօրեն Սարգսյանը պարոն Դանիելյանին փոխանցել է, որ ինքը ժամեր չունենալու պատճառով  ազատել աշխատանքից Գոհար Ստեփանյանին և Սուսաննա Էլոյանին: Խոսքը չի  գնում մասնագիտական թերացումների մասին և նշել է, որ «ինչ էլ  որ լինի,  չի փոխի իր որոշումը»:

Ցանկանում եմ նշել, որ որևէ նկատողության այս 15 տարիների ընթացքում չեմ ստացել, ունեմ բազմաթիվ շնորհակալագրեր  ու պատվոգրեր, վերջինը ստացել եմ  սույն թվականին, Դ.Դեմիրճյանի 135-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում` «Վարդանաք և հայը»   սցենարների համար, որը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի համերգասրահում, ներկա էին  Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ   տիկին Սողոմոնյանը ,  տիկին Աչոյանը և այլ հյուրեր:

Մասնակցել եմ թվով 12  վերապատրաստումների, որոնք իրականացրել է Կրթության և գիտության նախարարությունը, ունեմ համապատասխան վկայականները:

Կարծում եմ,  խնդիրն անձնական բնույթի է, քանի որ ամեն հնարավոր առիթի դեպքում, տնօրեն Սարգսյանը նշել է, որ  «գրչի մի  հարվածով կազատեմ  էդ մի քանի հոգուդ»: Վերջին զրույցում էլ նշեց, որ կարող էր պահել ինձ ու տիկին Էլոյանին, բայց չուզեց:

Պարո'ն  քաղաքապետ, նրա ամուսինը` Սուրեն Մարգարյանը, ով նույնպես աշխատում էր մեր դպրոցում (տիկին Սարգսյանը մանկխորին հայտարարել է, որ իր ամուսնուն` պարոն Մարգարյանին ևս   ազատում է աշխատանքից, սակայն նրա անունը չկա հեռացվածների ցուցակում: Տնօրենը   ռուսաց  լեզվի ուսուցչուհի Ալլա Գրիգորյանին ասել է. «Շնորհակալ պետք է լինես Սուրիկին, որ կրճատվել է, թե չէ դու էիր կրճատվելու»)  բոլորի մոտ հայտարարում է անընդհատ. «Սուսոյի դեմ խաղ չկա, քաղաքապետարանը մերն է, Տարոն Մարգարյանը մեր մարդն է»:

Պարոն քաղաքապետ , բա ի՞նչ անենք, որ դուք ևս «մեր մարդը » լինեք, որ մեզ անհիմն պատճառաբությամբ չազատեն աշխատանքից: Խնդրում եմ Ձեզ ` անհապաղ լուծում տվեք այս խնդրին: Վերջ տվեք նման տնօրենների սանձարձակությանը, քանի որ դպրոցն այն օջախն է, որտեղ տնօրենը պետք  է օրինակելի լինի թե' ուսուցիչների, թե'  աշակերտների համար: 

Հարգանքներով`

27 դպրոցի նախկին ուսուչուհի Գոհար Ստեփանյան

Մեկնաբանություններ (9)

Vardan
Տիկին Ստեփանյան,,, մի հատ վերհիշեք ձեր վերաբերմունքը տիկին Սարգսյանի նկատմամբ:Եթե դուք լինեիք նրա փոխարեն,ինչպես կվարվեիք? Նա միշտ փորձել է ձեր հետ բարի դռացիական հարաբերություններ ունենալ, բայց դուք նույնիսկ 1 անգամ չեք փորձել դա անել....Ինչ ասեմ, վերևում ԱՍՏՎԱԾ կա և նա տեսնում է օվ է ճիշտ և օվ սխալ: Ասեմ ավելին , եթե Սարգսյանը տրամադրված լիներ ձեր նկատմամբ , ապա ասացեք խնդրեմ, ինչու է ձեր հայրը մինչ այժմ աշխատում փոխտնօրենի պաշտոնում, հենց նույն դպրոցում??????
Gohar
Jisht eq asum,vor verevum Astvac ka....
VARDAN
Uremn tikin Gohar, asem vor tikin Sargsyanic piti shnorhakal lines vor qez dataran chi tvel vor xabel eq iren u mi qani amis ashxatanqic shut eq tun gnacel , ibr hamatex inch vor ashxatum eq ... bayc parzvel e vor da sut e exel ev duq aranc ashxatelu gumar eq stacel. da lurj temaya.u tikin Sargsyan@ bolor orinakan himqer@ uni vor dzez krchatele, karar naev heracner shat hangist,,,... U asem naev vor @nker Suren Margaryan@ hnaravor chi vor nman ban aser, inq@ ayn mardne vor hazaravor ashakertner e unecel , voric mek@ hima qaxaqapeti ognakanne, u @nker Margaryan@ aytpisi ban chi asel hastat,,,
Syuzn
Vonc cheq amachum Tikin Stepanyan duq petq e goh lineq vor dzez xabeutyan hodvacov chen heracrel, ayl uxaki krchatel en. Dzer nmaner@ usuchich kochvelu iravunq chunen .
Sus
Սիրելի ընկեր Ստեփանյան,մենք համոզված ենք՝ արդարությունը հաղթելու է: Թքած ունեցեք թափթփուկների ու իրենց կեսծալքանի ուղեղներից սկիզբ առած կարծիքների վրա: Մենք մինչև վերջ Ձեր կողքին ենք:
Gohar Stepanyan
paron Vardan ,es im daser@ parapel em,chi exel jam,vor bac toxac linem,isk xabelu tema chi exel,uxxaki chem asel,qani vor ayl xndirner kar,es ,@st orenqi,karox em tun gnal ayn jamanak,erb dasajamers parapum em,qani vor dasxek chem ev partavor chem minchev 3 ashxatatexum mnam.paron Margaryan@ indz mish barevel e,asel e exbors erexan es,bayc chgitei ,vor exbor erexayi het ajdpes en varvum.ognakani masin el texyak em,asel e hastat.duq indz cheq janachum,es el dzez,imast chumi qnnarkel,qani vor ays xndir@ ayl hartaki vra e gtnvum ev,iroq,xist andznakan e...kxndrem aranc avelord viravoranqi.yuraqanchyurs iravunq uni iren pashtpanel,da im iravunqn e,manavand duq nerka cheq exel im u tikin Sargsyani xosakcutyan jamanak.
ANUSH
Ete dprocum tirum eed tesak tnoreni karciq@ apa inchi hamar e mank xorhurd@, ete da inch uzum anum e, inche ira hor tunn e, dra nmanner@ petq e havaqarar ashxaten nuin dprocum, vorpesi erexaneri chakatagri vra chazden, na ete mankavarji het nman kerp e varvum, apa inch kani ampashtpan erexaneri het
GALUST
ՍԻԿԻՆ ԳՈՀԱՐ,ՀԱՄՈԶՎԱՑ ԵՄ ՈՒ ԱՅՍՕՐ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՈՉ ՄԵԿԻ ՊԵՏՔ ՉԷ,ԵՏԵ ՈԶՈՒՄ ԵՔ ԴԱՌՆԱԼ ՈՐԵՎԵ ՊԱՇՏՈՆՅԱԻ < ՄԱՐԴԸ > ՀԱՐԿԱՈՐ Է ՇՏԱՊ ԴԱՌՆԱԼ ՀՀԿ ԱՆԴԱՄ,ԱԳՐԵՍԻԱ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԸՆԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ,,ՊԱՇՏՊԱՆԵԼ ԿԱՐՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ԲՈՂՈՔՈՂ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԵՎ ՇԱՏ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ՔԵԶ ԿՆԿԱՏԵՆ........
susanna
Es karcum em mi nor termin e petq mtcnel ..Nmanatip tnorenner@ varqabekum en mer dprocnerin u azniv mankavarjnerin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter