HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի ունեցավ Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի տարելիցին նվիրված ֆորումը

Գիտությունների ազգային ակադեմիայում նախօրեին տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի ներքո ձևավորված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին նվիրված (ԳԿՀԱՀ` «ANSEF») միջազգային ֆորումը։ 

ANSEF-ը ստեղծվել է 2000 թվականին դոկտոր Էդգար Հովսեփյանի, դոկտոր Արամ Չոբանյանի, դոկտոր Երվանդ Թերզյանի և մի խումբ ամերիկայհայ բարերարների հայանպաստ ջանքերով և անցած տասներկու տարիների ընթացքում կարևոր դեր խաղացել հայկական գիտական մտքի զարգացման գործում՝ աջակցելով և խրախուսելով հայ երիտասարդ գիտնականներին իրենց գիտահետազոտական աշխատանքը շարունակելու հայրենիքում։ 

Ֆորումին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ՝ ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ՀՕՖ-ի ատենապետ Րենդի Սաբահ-Գուլյանը, ANSEF-ի հետազոտական խմբի ներկայացուցիչներ և փորձագետներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպես նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտնականներ, ակադեմիկոսներ և այլ հյուրեր։ 

Ֆորումի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ, նախկինում Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ, դոկտորԱրամ Չոբանյանը, Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև Ռադիկ Մարտիրոսյանը։ 

Տեսական և կիրառական ոլորտի գիտական նվաճումները ներկայացվեցին տեսանյութերի և պատկերավոր հաշվետվությունների տեսքով, որոնց միջոցով գիտնականները և ANSEF դրամաշնորհի արժանացած գիտահետազոտական խմբերի ներկայացուցիչները մեկ անգամ ևս փաստեցին արձանագրված արդյունքներն ու դրանց կայացման գործում ANSEF-ի դրամաշնորհային ծրագրի կարևորությունը։ Ֆորումի քննարկման ընթացքում հնչեցին նաև մի շարք գործնական առաջարկներ։ 

Հիշեցնենք, որ անցած 12 տարիների ընթացքում ՀՕՖ-ի գիտական այս ծրագրի մրցանակին ընդհանուր առմամբ արժանացել են 281գիտահետազոտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1000-ից ավելի գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային գումարը կազմել է 1 մլն 405 հազար ԱՄՆ դոլար:

ՀՕՖ-ի հաղորդակցության և տեղեկավության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter