HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Օսկանյանին անձեռնմխելիությունից կզրկե՞ն

Ըստ ԱԺ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է, որ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես «մեղադրյալ» գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր:

Իշխանությունները, փաստորեն, այս եւ մնացած «հարակից» հարցերը փորձում են լուծել փուլային տարբերակով` չայրելով բոլոր կամուրջները: Ինչ վերաբերում է դատախազի միջնորդության քննարկմանը. եթե այն բերվի, ապա կքննարկվի եկող երկուշաբթի, ԱԺ նիստն սկսվելուն պես, քսան րոպեանոց ելույթներով հանդես կգան դատախազն ու Օսկանյանը, կլինեն հարցեր, քվեարկություն: Փաստացի, Հովիկ Աբրահամյանն այդ օրը մեծ առաքելություն ունի. սաունաներից, վետերոկներից, քյաբաբնոցներից իր տանիքի տակ է հավաքելու ՀՀԿ խիստ ինտելեկտուալ պատգամավորներին, որպեսզի ապահովի պատգամավորների թվի կեսից ավելի ձայն, որ Աղվան Գառնիկիչը «դատարկաձեռն» չհեռանա խորհրդարանից:

Մեկնաբանություններ (1)

HAY
Vartan osganian@ garar ameregayum era hamar hankist aprer vonc vor cangacac hayastanci erazum e nman pan,payc apsos vor anhimn mexantranknerov porcumen sevacnel era anun@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter