HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». կզրկվի՞ մանդատից

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի անդամները երեկ միաձայն վարույթ են ընդունել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիի ներկայացրած դիմումը, որը պետք է քննվի երեսուն օրվա ընթացքում:

Գասպարիի դիմումը վերաբերում է «Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ ԱԺ-ի մոտ նրա կազմակերպած միանձնյա բողոքի ակցիային, որի ժամանակ Սամվել Ալեքսանյանը Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, իսկ պատգամավորի ետեւից եկող թիկնապահը հրել եւ գետնին էր տապալել Գասպարիին:

«Էթիկայի հանձնաժողովի որոշումը էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ավելի շատ հասարակական-բարոյական նշանակություն ունի: Համարվում է, որ սա պատգամավորի պատասխանատվության ձեւ է»,- ասել է էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին եւ հիշեցրել. «Կան դեպքեր, երբ պատգամավորը էթիկայի հանձնաժողովի որոշման հիման վրա կարող է զրկվել պատգամավորական մանդատից»:

Փաշինյանն ասել է նաեւ, որ Ալեքսանյանին ավելի լավ կամ ավելի վատ չի վերաբերվում, քան իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, եւ որ հանձնաժողովի որոշումը պետք է զերծ լինի սուբյեկտիվությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter