HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». իշխանական դաշտում աժիոտաժ է սկսվել

ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 13-ի համարում ասել էր, որ այս տարվա հունիսին իրեն հրավիրել էին Ամբերդ, որտեղ «զրուցակիցներս, որոնք երեքն էին, ներկայացան որպես «Մհերի դուռ» միաբանության (օրդեն) ասպետներ: Մոտ երկու ժամ տեւած զրույցում խոսեցինք տարբեր թեմաներից, նրանք ներկայացրին մի քանի տարբեր ցուցակներ, իսկ վերջում փոխպայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպման մասին ոչինչ չհրապարակել»:

Օրեր անց «Հայելի»-ում Իսագուլյանը փոքր-ինչ բացել էր չակերտները` հայտնելով, որ 3-4 հազար հոգանոց «այդ ցուցակներում մանրամասն տեղեկություններ կան Հայաստանի ողջ քաղաքական էլիտայի, գեներալիտետի մասին` սկսած 1990-ականներից: Դա ՀՀ եւ ԼՂՀ ամբողջ իշխանական էլիտան է»:

Հրապարակումից հետո իշխանական դաշտում բավական լուրջ աժիոտաժ է սկսվել:
Ինչո՞ւ մինչեւ վերջ չեք խոսում այդ չարաբաստիկ ցուցակի մասին, որտեղ տեղ գտած մարդիկ, 1994-ից սկսած, Հայաստանից 17,1 մլրդ դոլար են դուրս բերել: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան` Իսագուլյանն ասել է. «Ես չեմ պատասխանի որեւէ հարցի ու չեմ հասկանում, թե ինչ աժիոտաժ է սկսվել: Հայաստանը փոքր երկիր է, բոլորը միմյանց գիտեն: Այդ ինչ անհնարին կամ գաղտնի բան կա, որ ինչ-որ մեկը չգիտի»:

Ի դեպ, «Մհերի դուռ» միաբանությունից առավել տեղեկացված շրջանակներից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ՀՀ-ից ոչ թե 17,1 մլրդ դոլար, այլ դրանից երկու անգամ ավելի է դուրս հանվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter