«Միկան»՝ Հայաստանի 2011 թ. սուպերգավաթակիր
Հայաստանի 2011 թ. գավաթակիր Երեւանի «Միկան» երեկ նվաճեց նաեւ անցյալ տարվա սուպերգավաթը: «Հանրապետական» մարզադաշտում «Միկան» մրցեց անցյալ տարի չեմպիոնի կոչումը նվաճած Երեւանի «Ուլիսի» հետ: 90 րոպեներն ու ավելացված ժամանակը ի հայտ չեբերեցին հաղթողին, նշանակվեց 11-մ հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ էին միկացիները՝ 5-3: Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթին «Միկան» տիրեց երկրորդ անգամ: Գավաթը խաղարկվում է 1996 թ.-ից, ստորեւ ներկայացնում ենք սուպերգավաթային մրցավեճերը:
1996 «Շիրակ»-«Փյունիկ»՝ 3-1
1997 «Փյունիկ»-«Արարատ»՝ 2-0
1998 «Ցեմենտ»-«Շիրակ»՝ 1-1 (4-3՝ 11 մ)
1999 «Շիրակ»-«Ցեմենտ»՝ 2-1
2000 սուպերգավաթը չի խաղարկվել
2001 «Փյունիկ»-«Միկա»՝ 2-1
2002 «Շիրակ»-«Փյունիկ»՝ 2-1
2003 «Փյունիկ»-«Միկա»՝ 1-0
2004 «Փյունիկ»-«Բանանց»՝ 1-0
2005 «Միկա»-«Փյունիկ»՝ 3-2
2006 «Փյունիկ»-«Միկա»՝ 2-1
2007 «Փյունիկ»-«Բանանց»՝ 1-0
2008 «Արարատ»-«Փյունիկ»՝ 2-1
2009 «Փյունիկ»-«Բանանց»՝ 2-0
2010 «Փյունիկ»-«Բանանց»՝ 3-0
2011 «Միկա»-«Ուլիս»՝ 0-0 (5-3՝ 11 մ)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել