HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև տարեվերջ մարտունեցիները կօգտվեն ջրամատակարարման նոր համակարգից

Մինչև տարեվերջ կավարտվեն Արցախի Մարտունի քաղաքի ջրամատակարարման 1-ին գոտու շինարարական աշխատանքները, և քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդը կօգտվի ջրամատակարարման նոր համակարգից: Աշխատանքների 2-րդ և 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:

Սա Արցախի ջրամատակարարման ոլորտում իրականացվող թվով երկրորդ խոշոր ծրագիրն է, որ կյանքի է կոչվում մեծապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի և նրա գլխավորած «Կարապետյան եղբայրներ» ընկերության նվիրատվությունների շնորհիվ:

Առաջին ծրագիրը Շուշի քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումն է: Աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի հայ բարերարների նվիրաբերած միջոցներով, որոնց մեջ մեծ մասը կազմում է Կարապետյանի կատարած շուրջ մեկ միլիոն դոլար նվիրատվությունը: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter