«Երկնքից երեք խնձոր ընկավ… ». հեքիաթասացության և բարբառի IV փառատոն
Փառատոնին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել /իրենց տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները/ և տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու են բացառապես բարբառներով: Նախապատվությունը կտրվի ավանդական-ժողովրդական հեքիաթին: Պատմվելիք հեքիաթի տևողությունը մինչև 7 րոպե է:
Հեքիաթասացության և բարբառի 4-րդ փառատոնին մասնակցելու հրավիրված են հեքիաթասացներ Հայաստանում բնակվող ազգային համայնքներից /թվով 11` ասորիներ, հույներ, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելոռուսներ, գերմանացիներ, լեհեր, եզդիներ, քրդեր, հրեաներ/:
* Սեպտեմբերի 28-ին և 29-ին ընտրական փուլ անցած մասնակիցների կենդանի ելույթ թանգարանի մատույցներում:
* Սեպտեմբերի 30-ին մրցանակաբաշխություն և գալա համերգ:
* Ընտրական փուլը և մրցանակաբաշխությունը կկայանա ըստ հատուկ այդ օրերի համար գրված սցենարի:
Փառատոնի անվանակարգը եւ մրցանակները
Անվանակարգ
Հեքիաթի լավագույն ներկայացում և բարբառի լավագույն իմացություն
- Թագավորի փոքր տղի/աղջկա/ մրցանակ - 1-ական քսակ ոսկի
- Թագավորի միջնեկ տղի /աղջկա/ մրցանակ - 1-ական քսակ արծաթ
- Թագավորի մեծ տղի /աղջկա/մրցանակ - 1-ական քսակ մարգարտահատիկ
- Խրախուսական մրցանակներ
- Գարեգին Սրվանձտյանի անվան մրցանակ
- Ա.Ղանալանյանի անվան մրցանակ
- Հարևանի հարսի /կամ փեսայի/ մրցանակ ազգային համայնքների ներկայացուցիչներին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել